Թուրքական Chitir Chicken արագ սննդի ցանցը պատրաստվում է մուտք գործել Ռուսաստան: Բիզնեսի սեփականատերերն առաջին բանակցություններն են անցկացրել տեղական առեւտրի կենտրոնների հետ։Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Առեւտրի կենտրոնների միության ղեկավար Բուլատ Շակիրովը։ Նրա խոսքով՝ եթե կողմերը պայմանավորվեն, ապա 1 ամսից նոր բրենդը կբացի մինչեւ 10 սեփական կետ: Զարգացման ծրագրում կա նաեւ 500-600 հաստատություններից բաղկացած ֆրանչայզերի ցանց։Ռուսաստանյան առեւտրի կենտրոնները պատրաստ են թուրքերին տրամադրել McDonald's-ի տարածքները: Բուլատ Շակիրովն ասել է, որ տարածքների սեփականատերերը բանակցություններ են սկսում պայմանագրերը խզելու շուրջ, եթե մոտ ապագայում McDonald's-ը չվերսկսի աշխատանքը Ռուսաստանում: Tweet Դիտում՝ 8044