Ուկրաինայում ճգնաժամի պատճառով ընկերությունները $25 մլրդ-ի գործարքներ են հետաձգել

22.03.2022 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Tesla #Ուկրաինա #ճգնաժամ
Տարբեր երկրների ընկերություններ սկսել են հետաձգել արտաքին ֆինանսավորման ներգրավման ծրագրերը՝ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության եւ դրա հետ կապված ճգնաժամի ֆոնին, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով  Bloomberg-ը։

Փետրվարի 24-ին ռազմական գործողության մեկնարկից ի վեր մոտ 80 ընկերություններ հետաձգել են առնվազն $25 միլիարդի գործարքներ, հայտնում է Bloomberg-ը։

Հետաձգված գործարքների շարքում ամենամեծ բաժինը կազմում են նոր պարտք ներգրավելու գործարքները՝ միագումար ավելի քան $18 միլիարդ: Զգալի թիվ են կազմում նաեւ հետաձգված IPO-ները, ինչպես նաեւ ձեռքբերումները, միաձուլումները եւ այլ պայմանագրեր։

Օրինակ՝ Tesla-ն կանգնեցրել է ավելի քան $1 միլիարդ ընդհանուր գումարով պարտատոմսերի տեղաբաշխումը, մարտի 17-ին հայտնել էր գործակալությունը։ Այդ ժամանակ դա մեկ շաբաթվա ընթացքում երրորդ թողարկողն էր, որ նման որոշում էր կայացրել, նշել են Bloomberg-ի աղբյուրները։

Բացի այդ, Հնդկաստանում Մումբայի միջազգային օդանավակայանը հրաժարվել է դոլարային պարտատոմսերի թողարկումից, իսկ Բրազիլիայում էլեկտրոնիկա վաճառող Trocafone-ն հետաձգել է IPO-ն, գրել է Bloomberg-ը։

Ռազմական գործողության մեկնարկը, դրան հետեւած Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները եւ էներգակիրների գների աճը հարվածել են ներդրողների վստահությանը, Bloomberg-ին ասել է Hargreaves Lansdown ֆինանսական ընկերության ներդրումների եւ շուկաների գծով ավագ վերլուծաբան Սյուզան Սթրիթերը։

Դեռեւս մարտի սկզբին Bloomberg-ը գրել էր, որ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության պատճառով անորոշ է դարձել Եվրոպայում $300 միլիարդ ընդհանուր գումարի գործարքների ճակատագիրը: Ըստ գործակալության հավաքագրած տվյալների՝ արժեթղթերի գլոբալ ցուցակումն այս տարի արդեն կրճատվել է 74%-ով, կորպորատիվ պարտատոմսերի թողարկումը՝ 28%-ով:
Դիտում՝ 3491
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW