ՌԴ-ն սահմանափակել է ոչ ռեզիդենտների դրամական փոխանցումները

02.03.2022 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /
Ռուսաստանի Բանկը (ԿԲ) ժամանակավորապես կասեցրել է մի շարք երկրների ոչ ռեզիդենտների հաշիվներից արտասահմանյան հաշիվների վրա փոխանցումները, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտների համար սահմանափակել է առանց հաշիվ բացելու փոխանցումները՝ $5000-ի չափով, հաղորդում է Prime գործակալությունը։

«Ռուսաստանյան ֆինանսական շուկայից միջոցների դուրս հանումը կանխելու եւ ֆինանսական կայունությունը պահպանելու համար Ռուսաստանի Բանկը ժամանակավորապես կասեցրել է մի շարք երկրների ոչ ռեզիդենտ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հաշիվներից արտասահմանյան հաշիվների վրա փոխանցումները: Բացի այդ, ոչ ռեզիդենտների համար առանց հաշիվ բացելու փոխանցումները սահմանափակվում են ամսական $5000-ով կամ դրան համարժեք գումարով»,- նշել են ԿԲ-ում



«Այս սահմանափակումը չի տարածվում Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների օտարերկրյա քաղաքացիների ճնշող մեծամասնության վրա»,- ավելացրել է կարգավորիչը:
Դիտում՝ 4247

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW