Արգելվում է $10 հազարից ավել կանխիկ արտարժույթի դուրս հանումը Ռուսաստանից

02.03.2022 | 08:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիմիր Պուտին #Ռուսաստան #կանխիկ արտարժույթ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է $10 հազարից ավել կանխիկ արտարժույթ դուրս հանել Ռուսաստանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«2022 թվականի մարտի 2-ից արգելել Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ արտարժույթի եւ (կամ) արտարժույթով դրամական գործիքների դուրս հանումը, որոնք գերանզացում են $10 հազարին համարժեք գումարը՝ հաշվարկված ՌԴ Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով՝ սահմանված գումարի դուրս բերման օրը»,- ասված է պետության ղեկավարի հրամանագրում։

Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Պուտինը նախօրեին ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունությունն ապահովելու տնտեսական բնույթի ժամանակավոր լրացուցիչ միջոցների մասին» փաստաթուղթը։
Դիտում՝ 15693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW