RBC. ՌԴ 4 բանկերի մասնակցությունը Visa համակարգում կասեցվել է

01.03.2022 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #Ռուսաստան #պատժամիջոցներ
Visa միջազգային վճարային համակարգը պաշտոնապես ծանուցել է պատժամիջոցների տակ հայտնված բանկերին համակարգում իրենց մասնակցությունը կասեցնելու մասին։

Համապատասխան նամակն ուղարկվել է փետրվարի 28-ին։ Այս մասին RBC-ին հայտնել են վճարային շուկայում երկու աղբյուր։

Խոսքը ՎՏԲ-ի, «Սովկոմբանկ»-ի, «Նովիկոմբանկի»-ի եւ «Օտկրիտիե» բանկի մասին է, որոնց նկատմամբ ԱՄՆ-ի արգելափակող պատժամիջոցներ են կիռավել։ «Visa»-ն օպերատիվ կարգով ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կիրառված պատժամիջոցներին հետեւելու նպատակով, եւ  պատրաստ է կատարել նոր պատժամիջոցների պահանջները, եթե դրանք հայտարարվեն»,- ասել է վճարային համակարգի ներկայացուցիչը։



«Վճարային համակարգում բանկերի մասնակցության կասեցումը նշանակում է, որ այս բանկերի եւ նրանց «դուստր» ընկերությունների կողմից թողարկված Visa քարտերը կդադարեն աշխատել արտասահմանում եւ արտասահմանյան առցանց խանութներում։ Ռուսաստանում դրանք կշարունակեն գործել, քանի որ երկրի ներսում քարտային բոլոր գործարքները մշակվում են Վճարային քարտերի ազգային համակարգի կողմից»,-գրում է պարբերականը:

Ավելի վաղ նմանատիպ որոշում էր ընդունել Mastercard վճարային համակարգը։
Դիտում՝ 5976
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW