ՌԴ որոշ բանկեր անջատվել են Mastercard համակարգից

01.03.2022 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mastercard #ՌԴ #պատժամիջոցներ
Mastercard միջազգային վճարային համակարգը ռուսաստանյան մի քանի ֆինանսական կազմակերպություններ անջատել է իր վճարային համակարգից՝ հետեւելով «պատժամիջոցների հրահանգներին»,- ասված է ընկերության ղեկավար Մայքլ Միբախի հայտարարության մեջ, որը ներկայացրել է RBC-ն։

«Պատժամիջոցների հրահանգների արդյունքում Mastercard վճարային ցանցում մենք արգելափակել ենք մի քանի ֆինանսական հաստատություններ։ Առաջիկա օրերին մենք կշարունակենք աշխատել կարգավորիչ մարմինների հետ՝ մեր պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Mastercard վճարային համակարգից անջատվելուց հետո այս բանկերի քարտերը չեն աշխատի արտերկրում եւ արտասահմանյան առցանց խանութներում։ Ռուսաստանում դրանք կգործեն, քանի որ երկրի ներսում վճարումները մշակվում են ներքին Վճարային քարտերի ազգային համակարգի կողմից:

Միբախը նաեւ ասել է, որ «ռուսաստանյան ռազմական ուժերի ներխուժումն Ուկրաինա» կործանարար է երկրի քաղաքացիների համար։ «Մեր մտքերը տուժածների հետ են»,- հավելել է նա։
Բացի այդ, Mastercard-ն աշխատում է գործընկերների հետ՝ Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելու համար։



Banks.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 27-ին Ուկրաինայի Ազգային բանկը (ԿԲ) դիմել էր Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերին՝ պահանջելով դադարեցնել ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի սպասարկումը։

«Հուսով եմ, որ Visa-ն եւ Mastercard-ը արդար որոշում կկայացնեն՝ հանուն Ուկրաինայում խաղաղության»,- նշել էր Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շեւչենկոն։
Դիտում՝ 4656
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW