Կիեւը Visa-ից եւ Mastercard-ից պահանջել է դադարեցնել ՌԴ բանկերի սպասարկումը

27.02.2022 | 22:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուկրաինա #Visa #Mastercard
Ուկրաինայի Ազգային բանկը (ԿԲ) դիմել է Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերին՝ պահանջելով դադարեցնել ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի սպասարկումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինայի Ազգային բանկը դիմել է Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերին՝ պահանջելով դադարեցնել Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերի սպասարկումը»,- ասված է Ազգային բանկի ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հուսով եմ, որ Visa-ն եւ Mastercard-ը արդար որոշում կկայացնեն՝ հանուն Ուկրաինայում խաղաղության»,- Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շեւչենկոյի խոսքերն է մեջբերում կարգավորիչի մամուլի ծառայությունը։
Դիտում՝ 4831

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW