Visa անդրազգային ընկերությունը, որին պատկանում է համանուն վճարային համակարգը, միջոցներ է ձեռնարկում ապահովելու Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված գործող սահմանափակումների կիրառումը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ընկերության կայքում այսօր հրապարակված հաղորդագրության մեջ։«Visa-ն օպերատիվ միջոցներ է ձեռնարկում կիրառվող պատժամիջոցների ապահովման համար եւ պատրաստ է հետեւել լրացուցիչ պատժամիջոցներին, որոնք կարող են սահմանվել»,- ասված է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ ընկերությանը պատկանող Visa Foundation-ը $2 միլիոնի դրամաշնորհ կհատկացնի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (UNICEF)՝ Ուկրաինային մարդասիրական օգնությանն աջակցելու համար։«Visa»-ն նաեւ կկրկնապատկի բոլոր աշխատակիցների նվիրատվությունները՝ մինչեւ $1 միլիոն, Ուկրաինայում UNICEF-ի եւ Կարմիր Խաչի արձագանքման հիմնադրամներին»,- հավելել է ընկերությունը:Նշենք, որ այսօր Mastercard վճարային համակարգը հայտարարել է, որ ռուսաստանյան մի քանի ֆինանսական կազմակերպություններ անջատվել են իր վճարային համակարգից՝ հետեւելով «պատժամիջոցների հրահանգներին։ 27.02.2022 | 22:28 Կիեւը Visa-ից եւ Mastercard-ից պահանջել է դադարեցնել ՌԴ բանկերի սպասարկումը Banks.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 27-ին Ուկրաինայի Ազգային բանկը (ԿԲ) դիմել էր Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերին՝ պահանջելով դադարեցնել ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի սպասարկումը։«Հուսով եմ, որ Visa-ն եւ Mastercard-ը արդար որոշում կկայացնեն՝ հանուն Ուկրաինայում խաղաղության»,- նշել էր Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շեւչենկոն։ Tweet Դիտում՝ 4398