Ռուսաստանյան «Պրոմսվյազբանկ»-ի (PSB) հավելվածները հեռացվել են Apple-ի App Store հավելվածների խանութից, նկատել է RBC-ն։ Փետրվարի 23-ին ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ սահմանեց «Պրոմսվյազբանկ»-ի դեմ՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման պատճառով:«Պրոմսվյազբանկ»-ն App Store-ում ուներ երեք հավելված՝ մոբայլ բանկինգ, PSB Investments եւ PSB Business (կորպորատիվ հաճախորդների համար): Դրանք խանութից անհետացել են փետրվարի 24-ին։ iPhone-ում նախկինում տեղադրված PSB բանկային հավելվածը շարունակում է բացվել։PSB բանկային հավելվածը հասանելի չէ նաեւ Google Play Store-ում: PSB-ի մնացած հավելվածները դեռեւս ցուցադրվում են։Հավելվածների հեռացումը չի նշանակում, որ հաճախորդների համար փակվում է հասանելիությունը հաշվին։ Առցանց գործարքներ իրականացնելու համար կարելի է օգտվել բանկի պաշտոնական կայքից: 23.02.2022 | 17:00 Ինչու է Արեւմուտքը թիրախավորում ռուսաստանյան «Պրոմսվյազբանկ»-ը Կորպորատիվ հաճախորդներին ուղղված նամակում «Պրոմսվյազբանկ»-ը հայտարարել է, որ PSB Business հավելվածը ժամանակավորապես անհասանելի է AppStore-ից ներբեռնելու համար: «Բանկը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ AppStore-ում հավելվածը վերականգնելու համար։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր սմարթֆոնի վրա տեղադրված PSB Business հավելվածն աշխատում է նորմալ ռեժիմով: Եթե դուք չունեք տեղադրված PSB Business հավելվածը, օգտվեք PSB Business ինտերնետային բանկից մեր կայքում»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 3803