Նախօրեին ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ռուսաստանյան «Պրոմսվյազբանկ»-ը (ՊՍԲ) ներառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում։ Ի պատասխան՝ ՊՍԲ-ն տարածել է պաշտոնական հայտարարություն, որում ասվում է, որ «ՊՍԲ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը սպասելի էր։ Անհրաժեշտ միջոցառումները նախապես պատրաստվել եւ իրականացվել են բանկի կողմից աշխատանքային կարգով։ Պատժամիջոցներն էական ազդեցություն չեն ունենում ՊՍԲ-ի գործունեության վրա»։Փորձել ենք պարզել՝ ինչո՞ւ հենց «Պրոմսվյազբանկ»-ը, որին հաճախ անվանում են պաշտպանական կամ ռազմական բանկ, թիրախ դարձավ Արեւմուտքի համար, եւ ինչու էին պատժամիջոցները սպասելի այս բանկի համար։«Պրոմսվյազբանկ»-ն ունիվերսալ բանկ է, հիմնադրվել է 1995 թվականին: Այն ներառված է Ռուսաստանի խոշորագույն բանկերի տասնյակում եւ ընդգրկված է ՌԴ Կենտրոնական բանկի կողմից հաստատված համակարգային կարեւոր վարկային կազմակերպությունների ցանկում։2019 թվականի դեկտեմբերի վերջին ՊՍԲ-ին օրենսդրորեն շնորհվել է ռազմաարդյունաբերական համալիրի համար հենակետային բանկի կարգավիճակ։ Բանկի ծառայություններից օգտվում են 2,5 միլիոն ֆիզիկական եւ ավելի քան 200 հազար իրավաբանական անձինք, այդ թվում՝ ավելի քան10 հազար խոշոր կորպորատիվ հաճախորդներ: Բանկի ցանցը ներառում է մոտ 300 վաճառքի կետ Ռուսաստանում։«Պրոմսվյազբանկ»-ն ընտրվել է որպես հենակետային բանկ պաշտպանական պետական պատվերի իրականացման եւ պետական խոշոր պայմանագրերի ուղեկցման համար, այն տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ մանրածախ եւ կորպորատիվ հաճախորդներին, փոքր եւ միջին բիզնեսին:Բանկի զուտ շահույթը 2021 թվականին կազմել է 26,9 միլիարդ ռուբլի, ակտիվները 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ գերազանցել են 4 տրիլիոն ռուբլին:Անցած տարվա վերջին «Պրոմսվյազբանկ»-ի նախագահ, Պետդումայի արդյունաբերության եւ առեւտրի, ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների աջակցության՝ ֆինանսական գործիքների եւ ոչ ֆինանսական միջոցների զարգացման հարցերով հանձնաժողովի Փորձագիտական խորհրդի նախագահ Պյոտր Ֆրադկովը նշել էր․ «Մեր ընդհանուր նպատակն է հարգել պետության շահերը, ապահովել ողջ բնագավառի կայուն գործունեությունը եւ հաջողությամբ կատարել պաշտպանական պետական պատվերը։ Ակնհայտ է այս գործունեության նշանակությունն ու դրա լայն շրջանակը»։ Պյոտր Ֆրադկովը Լուսանկարը՝ vedomosti.ru Սահմանված պատժամիջոցների համատեքստում ներկայացնում ենք բանկի վերջին մեկ տարվա գործունեությունից որոշ նշանակալի իրադարձություններ։- ՊՍԲ-ն զինվորական հիփոթեքի տրամադրման առաջատարն է։ 2022 թվականի հունվարի 1-ից բանկը նախատեսում էր առաջնային եւ երկրորդային շուկաներում ավելացնել զինվորական հիփոթեքով, ինչպես նաեւ վերաֆինանսավորման ծրագրով տրամադրվող վարկերի առավելագույն չափը։- Դեկտեմբերի 15-ին ՊՍԲ-ն եւ ՌԴ Առեւտրաարդյունաբերական պալատը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որով կողմերը կստեղծեն մեխանիզմներ փոքր եւ միջին բիզնեսի ու ռազմաարդյունաբերական համալիրի կազմակերպությունների միջեւ դիվերսիֆիկացման նախագծեր իրականացնելու համար:- Անցած տարվա վերջին ՊՍԲ-ն եւ «Ռուսաստանի ուղղաթիռներ»-ը հայտարարեցին ուղղաթիռների գործառնական լիզինգի ՌԴ-ում առաջին նախագծի գործարկման մասին։ - Սեպտեմբերին ՊՍԲ-ն եւ «Кронштадт» ընկերությունը ստորագրեցին համաձայնագիր օտարերկրյա պատվիրատուներին անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մատակարարման պայմանագրերի ֆինանսավորման մասին։- Օգոստոսին ՊՍԲ-ն ռուսաստանյան բանկերից առաջինը գործարկեց զինվորական թվային հիփոթեքը։- Օգոստոսին ՊՍԲ-ն եւ ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանը ստորագրեցին պայմանագիր կրթության ոլորտում համագործակցության մասին։ Համաձայնագիրը նախատեսում էր Ֆինանսական համալսարանում ՊՍԲ-ի հիմնական ամբիոնի ստեղծման հնարավորությունը, ինչը թույլ կտա մշակել եւ իրականացնել լրացուցիչ կրթության եւ վերապատրաստման հատուկ ծրագրեր, այդ թվում՝ ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար։- Հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ՊՍԲ-ի նախագահ Պյոտր Ֆրադկովը հայտարարեց, որ բանկն ակտիվորեն ներգրավված է տիեզերական արդյունաբերությանն աջակցելու գործում՝ համակարգված զարգացնելով համագործակցությունը «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի հետ: «Այս պահին ՊՍԲ-ի վարկային եւ երաշխիքային սահմանաչափերը կորպորացիայի ձեռնարկությունների համար կազմում են ավելի քան 250 միլիարդ ռուբլի»:- Մարտին ՊՍԲ-ում սկսեց աշխատել Ռուսաստանի արդյունաբերական ձեռնարկությունների, ռազմաարդյունաբերական համալիրի եւ պաշտպանական պետական պատվերի ֆինանսների գծով մասնագետների համար կրթական ծրագրերի նոր կենտրոնը:***Վերադառնանք «Պրոմսվյազբանկ»-ի վերջին հայտարարությանը, որտեղ, մասնավորապես, նշվում է.«Բանկը աշխատում է բնականոն հունով եւ շարունակում է իր գործունեությունը բոլոր ուղղություններով։Դրամական միջոցների համալրման եւ բանկի քարտերից կանխիկացման գործարքներն իրականացվում են ՊՍԲ-ի գրասենյակներում եւ բանկոմատներում՝ կանխիկի ընդունման գործառույթներով: Բանկի քարտերը, ներառյալ՝ արտասահմանյան Visa եւ MasterCard վճարային համակարգերինը, աշխատում են POS-տերմինալներում եւ բանկոմատներում Ռուսաստանի ամբողջ տարածքում:Բոլոր ավանդները, վարկերը, հաշվարկային գործարքները սպասարկվում են, ՊՍԲ-ն կատարում է բոլոր պարտավորությունները՝ կապված տոկոսների հաշվարկման եւ վճարման, ինչպես նաեւ հաճախորդների հաշիվներից դրամական միջոցների տրամադրման հետ: Պատժամիջոցները մի շարք սահմանափակումներ են սահմանում արտարժույթով գործարքների համար, ներառյալ՝ արժեթղթերով գործարքների, հաշիվների սպասարկման, ինչպես նաեւ պատժամիջոցներ հայտարարած պետությունների տարածքում բանկային քարտերի օգտագործման համար։Հատուկ ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ ռուբլով բոլոր գործարքները, ներառյալ՝ արժեթղթերով, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ազգային արժույթով ավանդները, MIR վճարային համակարգի քարտերով գործարքները ենթակա չեն որեւէ պատժամիջոցների սահմանափակման օտարերկրյա կոնտրագենտների եւ պետությունների կողմից»:Նյութը կազմվել է «Պրոմսվյազբանկ»-ի մամուլի կենտրոնի հրապարակումների հիման վրա։ Tweet Դիտում՝ 3343