ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորս բլոկ է սահմանում

23.02.2022 | 00:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #Ռուսաստան #պատժամիջոցներ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ՌԴ պետական պարտքի եւ ռուսաստանյան էլիտաների դեմ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում ստեղծված իրավիճակին նվիրված ճեպազրույցի ժամանակ։

ԱՄՆ նախագահը Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը հավասարեցրել է Ուկրաինայի վրա հարձակման հետ, հաղորդում է RBC-ն։

ԱՄՆ-ն պատժամիջոցների չորս բլոկ է սահմանում, ասել է Բայդենը, որոնք կխստացվեն՝ կախված Մոսկվայի գործողություններից.

- պատժամիջոցներ ռուսաստանյան ֆինանսական հաստատությունների՝ ВЭБ-ի եւ «Պրոմսվյազբանկի» դեմ,

- պատժամիջոցներ Ռուսաստանի սուվերեն պարտքի դեմ,

- պատժամիջոցներ ռուսաստանյան էլիտայի և նրանց ընտանիքների անդամների դեմ,

- պատժամիջոցների եւս մեկ թիրախ է դարձել «Հյուսիսային հոսք - 2» գազամուղը՝ Գերմանիայի հետ համագործակցությամբ ։

«Ռուսաստանն էլ ավելի բարձր գին կվճարի, եթե շարունակի իր ագրեսիան, ներառյալ լրացուցիչ պատժամիջոցները»,- ասել է Բայդենը։ Նրա խոսքով՝ Պուտինի վերջին հայտարարությունները «անջատողականների կողմից վերահսկվող» շրջանների մասին վկայում են այն մասին, որ Ռուսաստանի առաջնորդը «հետաքրքրված չէ դիվանագիտությամբ»։
Դիտում՝ 5397

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW