Գերմանիան կդադարեցնի «Հյուսիսային հոսք - 2» գազամուղի սերտիֆիկացումը
22.02.2022 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

Ռուսաստանի «վերջին գործողություններից» հետո գազամուղը դեռեւս հնարավոր չէ սերտիֆիկացնել, ասել է Գերմանիայի կանցլերը։ Նրա խոսքով՝ իրավիճակը պետք է վերագնահատվի Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումից հետո, դա կազդի նաեւ «Հյուսիսային հոսք 2»-ի վրա:
Շոլցը նաեւ ասել է, որ Գերմանիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կընդունի մեկ օրվա ընթացքում։ «Եվրամիությունում մենք քննարկել ենք պատժամիջոցների առաջին փաթեթը եւ մեկ օրվա ընթացքում դրա վերաբերյալ համատեղ որոշում կկայացնենք»,- ասել է նա։
Ներկայումս «Հյուսիսային հոսք-2» գազամուղը տեխնիկապես ավարտված է․ 2021 թվականի սեպտեմբերին, անկախ բոլոր պատժամիջոցներից, «Գազպրոմը» հայտարարել էր շինարարության ավարտի մասին։ Դրանից հետո սկսվեց նախագծի սերտիֆիկացման գործընթացը. գազամուղը գործարկելու համար այն համար պետք է հաստատվի Գերմանիայի կարգավորիչ մարմինների կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: