Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումների ծավալներն այս պահին չի կարող փոխարինել ոչ մի երկիր, հայտարարել է Կատարի էներգետիկայի հարցերով պետնախարար Սաադ ալ-Քաաբին Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։«Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում կամ Եվրոպայում տիրող իրավիճակի մասին մարդիկ հաճախ ասում են, որ Կատարը կարող է փոխարինել ռուսաստանյան գազը։ Ես այս կապակցությամբ արդեն ասել եմ, որ Եվրոպա մատակարարումների 30-40%-ը գալիս է Ռուսաստանից։ Կարծում եմ, այս հարցում Ռուսաստանին ոչ ոք չի կարող փոխարինել։ Ցավոք, մենք դեռ չունենք հեղուկացված բնական գազի այնպիսի ծավալներ, որոնց համար կան երկարաժամկետ պայմանագրեր, հետեւաբար դա անհնար է»,- նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։ 07.02.2022 | 10:29 ԵՄ-ն սպասում է, որ Ադրբեջանից գազի մատակարարումը շուտով կհասնի 10 մլրդ խ․մ․ Banks.am-ը հիշեցնում է, որ փետրվարի սկզբին էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնն ասել էր, որ Եվրամիությունն ակնկալում է, որ Հարավային գազային միջանցքով (SGC) ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը շուտով կհասնի նախատեսված ցուցանիշի՝ 10 միլիարդ խորանարդ մետրի։Նա նշել էր, որ ներկայումս ուսումնասիրվում են գազի եվրոպական շուկայի սպասելիքները։ «Այս ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մենք կարող ենք պլանավորել մատակարարումների ընդլայնումը»,- ավելացրել էր Սիմսոնը: Նրա գնահատմամբ՝ 10 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումների ծավալը դեպի Եվրոպա կարող է հասնել ամռանը։ Tweet Դիտում՝ 5144