Մեծ Բրիտանիան հայտարարել է «պատժամիջոցների առաջին ալիքի» մասին

22.02.2022 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեծ Բրիտանիա #Ռուսաստան #պատժամիջոցներ
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի ռուսաստանյան հինգ բանկերի եւ երեք ռուսաստանցիների, այդ թվում՝ Բորիս եւ Իգոր Ռոտենբերգների ու Գենադի Տիմչենկոյի նկատմամբ։

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

«Նրանց ակտիվները կսառեցվեն։ Սա պատժամիջոցների միայն առաջին ալիքն է»,- ասել է Ջոնսոնը՝ նշելով, որ Ուկրաինա ռուսաստանյան ներխուժման դեպքում Բրիտանիան նոր պատժամիջոցներ կսահմանի։

Բանկերից պատժամիջոցների տակ են հայտնվել «Պրոմսվյազբանկը»-ը («Промсвязьбанк»), «Ռոսիա»-ն («Россия»), «Արդյունաբերական խնայողական բանկ»-ը («Индустриальный сберегательный банк»), «Սեւծովյան զարգացման բանկ»-ը («Черноморский банк развития») եւ «Գենբանկ»-ը («Генбанк»):



«Բրիտանիայում նրանց (անձանց եւ կազմակերպությունների) ցանկացած ակտիվները կսառեցվեն, այդ մարդկանց կարգելվի մուտք գործել Բրիտանիա։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին եւ կազմակերպություններին կարգելվի նրանց հետ որեւէ գործ վարել»,- հավելել է Ջոնսոնը։

Նա նշել է, որ Բրիտանիան պատրաստ է շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ համակարգելով գործողությունները ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ։
Դիտում՝ 3734
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW