Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք Արեւմուտքը նախապատրաստում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում, անխուսափելիորեն կունենան գլոբալ հետեւանքներ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով AFP-ն։«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը շատ մեծ վնասներ կրի, սակայն մենք գիտակցում ենք, որ պատժամիջոցները կունենան գլոբալ հետեւանքներ»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։Նա նշել է, որ գանձապետարանն աշխատում է եվրոպացիների հետ՝ մշակելու միջոցներ, որոնք Ռուսաստանի ներխուժման դեպքում կարող են ազդել ռուսաստանյան ընկերությունների ու անհատ անձանց վրա եւ ներառել արտահանման վերահսկողություն. այդ սահմանափակումները «լուրջ հետեւանքներ կունենան ՌԴ տնտեսության համար»:Միաժամանակ, Վաշինգտոնը խոստովանել է էներգետիկ շուկաների վրա պատժամիջոցների հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգությունները։ Յելենն ասել է, որ Միացյալ Նահանգները եւ ԵՄ-ն աշխատում են Եվրոպա նավթի եւ գազի մատակարարումների ապահովման ուղղությամբ: 15.02.2022 | 11:23 ՌԴ եւ ԵՄ տնտեսությունների «փոխադարձ երաշխավորված ոչնչացման» ավստրիական սցենարը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունն իրեն ապահովագրել է՝ նախապատրաստվելով Ռուսաստանից գազի մատակարարման հնարավոր ընդհատումներին։Իր հերթին The Times-ը գրել էր բրիտանացի պաշտոնյաների մտավախությունների մասին, որ Արեւմուտքի հնարավոր պատժամիջոցների պատճառով Մոսկվան կարող է կրճատել վառելիքի մատակարարումները Եվրոպա՝ օգտագործելով իր բնական պաշարները որպես զենք։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրապարակումն անվանել էր «կեղծ հիստերիայի» օրինակ։ Միաժամանակ, ԱՄՆ-ն եւ Եվրոպան սկսեցին գազի նոր մատակարարներ փնտրել:ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն իր հերթին հայտարարել էր հնարավոր սահմանափակող միջոցների հետեւանքները նվազագույնի հասցնելու ծրագրի առկայության մասին, ներառյալ՝ Ռուսաստանի անջատումը SWIFT-ից եւ բանկերի՝ դոլարով գործարքների արգելքը։ Արտարժույթով ավանդատուների նկատմամբ բոլոր պարտավորությունները կկատարվեն, վստահեցրել էր նա։ Tweet Դիտում՝ 3620