Tesla-ի հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկն ընկերության $5,7 միլիարդի բաժնետոմսեր է նվիրաբերել բարեգործությանը: Այս մասին հայտնի է դարձել Մասկի՝ ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողով (SEC) ներկայացրած փաստաթղթերից:Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ 2021 թվականի նոյեմբերի 19-ից 29-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի ամենահարուստ մարդը նվիրաբերել է Tesla-ի 5,044 միլիոն բաժնետոմս, որոնց արժեքն այդ պահին հասնում էր $5,7 միլիարդի: Խոսքը բարեգործական նպատակներով «բարեխիղճ նվերի» մասին է, նշված է SEC-ի փաստաթղթում։ Թե որ բարեգործական կազմակերպությունն է ստացել բաժնետոմսերը, չի նշվում։ Սակայն բաժնետոմսերի նվիրատվությունից մի փոքր առաջ՝ 2021 թվականի հոկտեմբերի 31-ին, Մասկը խոստացել էր $6 միլիարդ հատկացնել Պարենի համաշխարհային ծրագրին (WFP), եթե ՄԱԿ-ի պաշտոնյաները բացատրեն նրան, թե այս գումարն ինչպես կլուծի աշխարհում սովի խնդիրը:«Եթե WFP-ն կարողանա ճշգրիտ նկարագրել Twitter-ում, թե ինչպես $6 միլիարդը կլուծի աշխարհում սովի խնդիրը, ես հենց հիմա կվաճառեմ Tesla-ի բաժնետոմսերը եւ կիրագործեմ դա»,- գրել էր միլիարդատերը Twitter-ում՝ ի պատասխան WFP-ի տնօրեն Դեյվիդ Բիսլիի կոչերին առ այն, որ միլիարդատերերն անհապաղ $6,6 միլիարդի օգնություն տրամադրեն: 16.11.2021 | 16:43 «Մեկանգամյա դիմում միլիարդատերերին». WFP-ն հրապարակել է «կյանքեր փրկելու» ծրագիրը Banks.am-ը հիշեցնում է, որ դրանից հետո՝ նոյեմբերի կեսին, WFP-ի տնօրեն Դեյվիդ Բիսլին Twitter-ում հրապարակեց կազմակերպության կողմից մշակված ծրագիրը, որը կրում էր «Մեկանգամյա դիմում միլիարդատերերին» անվանումը: «Այս պարենային ճգնաժամը հրատապ է, աննախադեպ, եւ դրանից հնարավոր է խուսափել: Իլոն Մասկ, դուք խնդրել էիք հստակ ծրագիր եւ ամբողջական թափանցիկություն: Ահա այն: Մենք պատրաստ ենք դա քննարկել ձեզ եւ բոլոր նրանց հետ, ովքեր լրջորեն են մոտենում կյանքեր փրկելու հարցին»,- գրել էր Բիսլին: Tweet Դիտում՝ 5923