«Մեկանգամյա դիմում միլիարդատերերին». WFP-ն հրապարակել է «կյանքեր փրկելու» ծրագիրը

16.11.2021 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#WFP #Դեյվիդ Բիսլի #Իլոն Մասկ
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) հրապարակել է սովի դեմ պայքարի ծրագիրը, ըստ որի՝ $6.6 միլիարդի հանգանակությունները կարող են փրկել 42 միլիոն մարդու կյանք 43 երկրում, գրում է «Կոմերսանտ»-ը։

Հոկտեմբերի վերջին այս թեմայի շուրջ բանավեճ ծագեց. Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարեց, որ պատրաստ է $6 միլիարդ հատկացնել, եթե WFP-ն բացատրի` ինչպես այս գումարը «կարող է լուծել սովի խնդիրն աշխարհում»: Գործարարը նաեւ նշել էր, որ բոլոր հաշվետվությունները պետք է լինեն թափանցիկ, «որպեսզի հանրությունը հստակ տեսնի, թե ինչպես է ծախսվում գումարը»։

WFP-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին նախօրեին Twitter-ում հրապարակել է կազմակերպության կողմից մշակված ծրագիրը: «Այս պարենային ճգնաժամը հրատապ է, աննախադեպ, եւ դրանից հնարավոր է խուսափել: Իլոն Մասկ, դուք խնդրել էիք հստակ ծրագիր եւ ամբողջական թափանցիկություն: Ահա այն: Մենք պատրաստ ենք դա քննարկել ձեզ եւ բոլոր նրանց հետ, ովքեր լրջորեն են մոտենում կյանքեր փրկելու հարցին»,- գրել է Բիսլին:

WFT-ի կողմից մշակված ծրագիրը կոչվում է «Մեկանգամյա դիմում միլիարդատերերին»: $6.6 մլրդ գումարից $3.5 միլիարդը նախատեսվում է ծախսել սննդի եւ դրա առաքման վրա։ Եվս $2 միլիարդ կուղղվի կարիքավորների համար դրամական եւ պարենային կտրոններին, ինչն, ըստ ՄԱԿ-ի, կօգնի նաեւ «աջակցել տեղական տնտեսությանը»:

$700 միլիոն կհատկացվի 43 երկրում սննդամթերքի եւ դրամական վաուչերների բաշխման «արդյունավետ եւ գործուն ծրագրերի» մշակման համար։ Եվս $400 միլիոն կստանան WTF ծրագրի շրջանակում բոլոր գործողությունների իրականացման համար պատասխանատուները, ներառյալ՝ մատակարարման ուղիների եւ օդային չվերթերի համակարգման, փոխադրումների պայմանագրերի, ինչպես նաեւ «ամբողջ աշխարհում սովի գլոբալ մոնիթորինգի եւ վերլուծության» համար:
Դիտում՝ 3938
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW