Վերջին 24 ժամում Արեւմուտքն Ուկրաինային մոտ $2 մլրդ տրամադրելու որոշումներ է ընդունել

15.02.2022 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դմիտրի Կուլեբա #Ուկրաինա #օգնություն
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան տեղեկացրել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում արեւմտյան գործընկերները որոշել են մոտ $2 միլիարդի օգնություն հատկացնել երկրին:

«Ուկրաինայի տնտեսական եւ ֆինանսական կայունության համար շատ դրական ազդանշան է մի շարք գործընկերների որոշումը՝ ուկրաինական տնտեսությանը լրացուցիչ մասշտաբային օգնություն տրամադրելու մասին։ Բառացիորեն վերջին 24 ժամվա ընթացքում որոշումներ են կայացվել գրեթե $2 միլիարդի հատկացումների մասին»,- Կուլեբայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ միջոցներ են որոշել տրամադրել հիմնականում ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեծ Բրիտանիան։ «Գերմանիայի կանցլերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, հայտարարեց €150 միլիոն հատկացնելու մասին: Հանգստյան օրերին Նախագահ Զելենսկու եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջեւ բանակցություններից հետո Կանադան որոշել է մեզ լրացուցիչ $400 միլիոն տրամադրել: ԱՄՆ-ն այս գիշեր հայտարարեց $1 միլիարդի մակրոֆինանսական աջակցության տրամադրման մասին: Ես այս որոշման մասին հայտնեցի երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցից հետո»,- ասել է նախարարը։

Նրա կարծիքով՝ այս կերպ Արեւմուտքը ոչ միայն ուժեղացնում է Ուկրաինայի ֆինանսական կայունությունը, այլեւ հոգ է տանում ուկրաինացիների բարեկեցության մասին:
Դիտում՝ 5354
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW