Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինայից խոշոր գործարարների հեռանալը

15.02.2022 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուկրաինա #Զելենսկի #գործարարներ
Պետությունը չի կարող եւ չի ազդի բիզնեսի վրա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների արդյունքներով ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով խոշոր գործարարների հեռանալը երկրից։

«Կարծում եմ, նրանք արդեն իրենց դատավճիռը կայացրել են, բայց գտնում եմ, որ նրանք պետք է վերադառնան իրենց ձեռնարկություններ, տասնյակ հազարավոր մարդկանց մոտ, ովքեր աշխատում են իրենց եւ պետության համար»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում RBC-ն։

Նա նշել է, որ խոսքը արդյունաբերության ոլորտի մարդկանց մասին է, ովքեր այդ թվում եղել են սեփականաշնորհման մասնակիցներ։ Զելենսկին հիշեցրել է, որ պետությունն իրենց «մեծ շանս» է տվել։
Նա նաեւ կոչ է արել Գերագույն ռադայի արտերկիր մեկնած պատգամավորներին 24 ժամվա ընթացքում վերադառնալ երկիր։ Հակառակ դեպքում պետությունը ստիպված կլինի «լուրջ հետեւություններ անել»։



Ավելի վաղ «Украинская правда» պարբերականը հայտնել էր, որ 23 ժողովրդական պատգամավորներ գտնվում են Ուկրաինայի սահմաններից դուրս։ Թերթը հայտնել էր նաեւ, որ գործարարները լքում են Ուկրաինան, եւ միայն փետրվարի 13-ին 20 չարտերային չվերթ է իրականացվել երկրից։ Սակայն ուկրաինացի գործարարները հերքել են այս տեղեկությունը։ Այսպես, Վադիմ Նովինսկին, Բորիս Կոլեսնիկովը եւ Ալեքսանդր Յարոսլավսկին հայտարարել են, որ գտնվում են երկրում։

Դիտում՝ 4755
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW