Fitch-ն իջեցրել է Թուրքիայի վարկանիշները մինչեւ «B+», կանխատեսումը՝ «բացասական»
14.02.2022 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ shine.cn

Վարկանիշների կանխատեսումը՝ «բացասական», ասված է Fitch-ի հաղորդագրության մեջ, որը ներկայացրել է «Ինտերֆաքս»-ը: Թուրքիայի ընթացիկ վարկանիշները չորս աստիճան ցածր են ներդրումային մակարդակից:
Fitch-ի փորձագետների՝ վարկանիշների իջեցման գործոնների թվում նշվում են բարձր գնաճը, ցածր արտաքին իրացվելիությունը եւ թույլ վստահությունը երկրի քաղաքականության նկատմամբ:
Թուրքիայի Կենտրոնական բանկը 2021 թվականի սեպտեմբերից նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը 500 բազիսային կետով, մինչդեռ այլ զարգացող շուկաների կենտրոնական բանկերը հիմնականում խստացրել են դրամավարկային քաղաքականությունը՝ փորձելով զսպել գների ճնշումը: Կենտրոնական բանկը գնաց քաղաքականության նման ագրեսիվ թուլացման նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշման ներքո, որը պնդում էր, որ դա կարող է աջակցել տնտեսական աճին:
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ կորցրեց իր արժեքի կեսը, նախքան Կենտրոնական բանկը դեկտեմբերին հայտարարեց լիրայի անկումը կանգնեցնելու եւ սպառողական գների աճը զսպելու քայլերի մասին: Այնուամենայնիվ, Թուրքիայում գնաճը հունվարին աճել է մինչեւ 48,7%, ինչը 20 տարվա ամենաբարձր ցուցանիշն է:
«Fitch-ը չի ակնկալում, որ գնաճի զսպման համար երկրի իշխանությունների ձեռնարկած միջոցները կհանգեցնեն մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ռիսկերի հաստատուն մեղմացմանը», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
«Ավելին, մեղմ քաղաքականությունը (ներառյալ՝ խորապես բացասական իրական տոկոսադրույքները) կարող է արմատավորել գնաճը բարձր մակարդակում, սրել թուլացող լիրայի եւ բարձր գնաճի ազդեցությունը պետական ֆինանսների վրա եւ, ի վերջո, ազդել երկրում ներքին վստահության վրա, ինչպես նաեւ ճնշում ստեղծել միջազգային պահուստների վրա»,- նշել են գործակալության փորձագետները։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: