Էրդողանը հայտարարել է գնաճի դեմ պայքարում «շատ կարեւոր հաղթանակի» մասին
12.02.2022 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Բոլորը կհամաձայնվեն, որ նախորդ տարվա վերջին ամիսներին փոխարժեքի տատանումների պատճառով առաջացած խուճապը ոչ մի կապ չունի մեր երկրի տնտեսության իրողությունների հետ։
Այսօր մենք հավաքվել ենք մեր ազգին լավ լուր հայտնելու համար։ Հիմնական պարենային ապրանքների ԱԱՀ-ն 8%-ից իջեցնում ենք 1%-ի։ Մենք պետության անունից 7% զեղչ ենք անում, այն ուժի մեջ կմտնի փետրվարի 14-ին։ Հարկերի այս կրճատումը շատ կարեւոր հաղթանակ է գնաճի դեմ պայքարում»,- ասել է պետության ղեկավարը։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: