Պենտագոն. ԱՄՆ-ն մտադիր չէ կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ

14.02.2022 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջոն Քիրբի #Ռուսաստան #պատժամիջոցներ
ԱՄՆ-ն մտադիր չէ կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, դրանք կմնան «ռեզերվում»՝ Ուկրաինա «ներխուժելու» դեպքում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

Նրա խոսքով, եթե կիրառվեն կանխարգելիչ սահմանափակումները, դրանք «կկորցնեն զսպող ազդեցությունը»։ «Մենք կարծում ենք, որ դրանք պահպանում են իրենց զսպող ազդեցությունը՝ մնալով ռեզերվում»,- ասել է Քիրբին:

Միաժամանակ, նա հերթական անգամ նշել է, որ ԱՄՆ-ն «տնտեսական կոշտ պատժամիջոցներ» կկիրառի Ուկրաինայի շուրջ լարվածության աճի դեպքում։

Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ ԱՄՆ օրենսդիրները դեռեւս չեն եկել կոնսենսուսի այն հարցում, թե արդյոք պետք է կանխարգելիչ սահմանափակող միջոցներ մտցնել Ռուսաստանի նկատմամբ։ Բացի այդ, օրենսդիրները վիճում են այն հարցի շուրջ, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն «Հյուսիսային հոսք 2» գազատարի հետ կապված՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում։



ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ Սենատում քննարկվող պատժամիջոցների մի մասը կարող է կիրառվել մինչեւ Ուկրաինա ներխուժումը, որն իբր պատրաստում է Ռուսաստանը։ Նա չի պարզաբանել՝ նախապես ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել։
Դիտում՝ 5000

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW