Ուկրաինայի շուրջ հակամարտությունը սրվելու դեպքում Brent տեսակի նավթի գինը «հեշտությամբ» կարող է հատել $120 մեկ բարելի դիմաց նշագիծը, զգուշացրել են ամերիկյան JPMorgan բանկում։The Bell-ի փոխանցմամբ՝ վերլուծաբանները նշել են, որ առաջարկի գլոբալ դեֆիցիտն ու աշխարհաքաղաքական լարվածությունն արդեն իսկ հանգեցրել են այս տարի հումքի գների մոտ 15% աճի: «Ռուսաստանից նավթի մատակարարումների ցանկացած ընդհատումներ՝ այլ տարածաշրջաններում ազատ հզորությունների պակասի պայմաններում, կարող են հեշտությամբ նավթի գները հասցնել մինչեւ $120-ի: Եթե Ռուսաստանը երկու անգամ կրճատի նավթի արտահանումն, ապա Brent-ի արժեքը կարող է աճել մինչեւ $150 մեկ բարելի դիմաց»,- JPMorgan-ի ակնարկում գրել է հումքային շուկաների գլոբալ հետազոտությունների բաժնի ղեկավար Նատաշա Կանեւան:Նա հիշեցրել է, որ անցած տարի հումքի գներն աճել են 30%-ով, սակայն քիչ բան է արվել շուկաներում անհամաչափությունը մեղմելու համար։ Ընթացիկ տարվա փետրվարին Brent-ի գնանշումները կարողացան գերազանցել $92-ը մեկ բարելի դիմաց` առաջին անգամ 2014 թվականի հոկտեմբերից ի վեր՝ անբավարար առաջարկի մտավախությունների եւ պահանջարկի ակտիվ վերականգնման ֆոնին։ Եվրամիության երկրները մտավախություն ունեն, որ Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիայի դեպքում չափազանց կոշտ տնտեսական պատժամիջոցների կիրառումը կարող է հարվածել սեփական տնտեսություններին։ Այժմ Բրյուսելն ակտիվ բանակցություններ է վարում այլ երկրների հետ՝ Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների ծավալները փոխհատուցելու համար՝ դրանց կրճատվելու դեպքում։ 07.02.2022 | 10:29 ԵՄ-ն սպասում է, որ Ադրբեջանից գազի մատակարարումը շուտով կհասնի 10 մլրդ խ․մ․ Ինչպես հայտնի է դարձել The Bell-ին, անցած շաբաթ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը խորհրդակցությունների շարք է անցկացրել՝ նվիրված Ուկրաինայի ներխուժման դեպքում հնարավոր պատժամիջոցներին տնտեսության առանձին հատվածների պատրաստակամությանը։ Սթրես թեստերը («վարժությունները») ենթադրում էին անջատումը SWIFT-ից, արեւմտյան ծրագրային սարքավորումների, սերվերների, չիպերի եւ բարձր տեխնոլոգիական այլ սարքավորումների մատակարարումների արգելքը։ Tweet Դիտում՝ 2521