Ղազախստանում քննարկել են «սպիտակ» մայնինգի եւ թվային տենգեի հեռանկարները
08.02.2022 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://meduza.io/

«Պետությունը դեմ չէ, այսպես կոչված, սպիտակ մայնինգին, բայց նրանք, ովքեր ցանկանում են աշխատել այս ոլորտում, պետք է ունենան համապատասխան լիցենզիա, ստանան համապատասխան սակագներով էլեկտրաէներգիա, հայտարարագրեն եկամուտները և վճարեն հարկերը, իրականացնեն կանաչ էներգետիկայի նախագծեր։ Ներկայիս 1 տենգե ($0,002) սակագինը մեկ կիլովատ հզորության համար չափազանց ցածր է»,- Տոկաևի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
Նրա խոսքով, մինչև ապրիլի 1-ը կառավարությունը պետք է մշակի մայնինգի կարգավորման և զարգացման վերաբերյալ որոշումների ամբողջական փաթեթ։ Տոկաևը նշել է, որ կրիպտոարժույթների արտադրության սոցիալ-տնտեսական ազդեցությունը նվազագույն է, մինչդեռ այս ոլորտը մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է սպառում։ «Եվ ամենակարևորը՝ առավելագույնս օգտագործելով երկրի ռեսուրսները, այդ գործարարները մոնետիզացնում են դրանք այլ իրավասություններում»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը:
Վերջին շրջանում Ղազախստանը կրիպտոարժույթների մայնինգի համաշխարհային առաջատարներից մեկն է: Այսպես, անցած տարվա օգոստոսին երկիրն այս ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել (համաշխարհային մայնինգի ծավալի 18%-ը) ԱՄՆ-ից հետո (35,4%)։ Երրորդ տեղում Ռուսաստանն է (11%)։
***
Միաժամանակ, Ղազախստանի Ազգային բանկը փորձնական նախագծի շրջանակում ավարտել է թվային տենգեի հարթակի նախատիպի մշակումը։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ազգային բանկի նախագահ Գալիմժան Պիրմատովը։
Նրա խոսքով՝ 2021 թվականի նոյեմբերին Ազգային բանկը փորձնական ռեժիմով գործարկել է Ազգային վճարային համակարգի բաղադրիչները: «Ազգային վճարային համակարգի գործունեության համար մշակվել է անհրաժեշտ նորմատիվ և իրավական դաշտը, լայնածավալ գործարկումը սպասվում է մինչև այս տարվա հուլիսի 1-ը»,- պարզաբանել է ֆինանսական կարգավորիչի ղեկավարը։
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: