Ղազախստանի ԿԲ-ն աշխատում է թվային տենգեի գործարկման ուղղությամբ

05.05.2021 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ղազախստան #Ազգային բանկ #թվային տենգե
Ղազախստանի Ազգային բանկը նախատեսում է իրականացնել մանրածախ թվային արժույթի փորձնական նախագիծ, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով կարգավորիչի հաղորդագրությունը:

«Թվային տենգեն փողի նոր ձեւ է Ղազախստանում, որի թողարկումը կիրականացնի Ազգային բանկը: Թվային տենգեն նախատեսված չէ կանխիկ կամ անկանխիկ գումարները փոխարինելու համար, այլ կօգտագործվի դրանց հետ զուգահեռ: Թվային տենգեի գործարկումը կապահովի ազգային վճարային համակարգի հետագա զարգացումը եւ կնվազեցնի կախվածությունը կանխիկ հաշվարկներից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ներկայումս երկրի Ազգային բանկը համակողմանի ուսումնասիրություն է իրականացնում թվային արժույթների առավելությունների եւ ռիսկերի, դրանց թողարկման եւ տարածման, օգտագործման տեխնոլոգիայի, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության եւ վճարային ծառայությունների շուկայի վրա ազդեցության վերաբերյալ: Կարգավորիչն այս աշխատանքն իրականացնում է ֆինանսական շուկայի մասնակիցների, փորձագիտական համայնքի եւ միջազգային գործընկերների հետ միասին:



Տարվող աշխատանքի արդյունքների հիման վրա Ազգային բանկը կորոշի թվային տենգեի ներդրման անհրաժեշտությունը`տեխնոլոգիական ենթակառուցվածքների եւ ազգային թվային արժույթի կարգավորման հետ կապված հարցերի, ինչպես նաեւ սպառողների պաշտպանության պահանջներին համապատասխան:
Դիտում՝ 2551

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW