The Bell. ՌԴ-ն ակնկալում է կրիպտոշուկայից մինչեւ 1 տրլն ռուբլու հարկեր հավաքել
07.02.2022 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://teknoblog.ru/

Վերջերս Bloomberg-ը հաղորդել էր Կրեմլի կողմից ռուսաստանյան կրիպտոշուկայի՝ $214 միլիարդ (16,4 տրիլիոն ռուբլի) գնահատման մասին` իշխանությունների կողմից ոլորտի կարգավորման ծրագիրը մշակելիս: The Bell-ը ծանոթացել է այս ցուցանիշը ներկայացնող վերլուծական գրության հետ: Այնտեղ նաեւ ասվում է, որ նույնիսկ հարկման պարզեցված համակարգի դեպքում ոլորտից գանձվող հարկերի ծավալը կարող է կազմել տարեկան մինչեւ 1 տրիլիոն ռուբլի:
Վերլուծական գրությունը կազմվել է կառավարության համար, այնտեղ կրիպտոշուկայի գնահատման համար բերվում են տարբեր տարբերակներ (փաստաթղթի հեղինակները չեն նշվում)։ Վկայակոչելով Coinmarketcap հարթակի (պատկանում է Binance խոշորագույն կրիպտոբորսային) տվյալները՝ գրության հեղինակները նշում են, որ կրիպտոարժույթների համաշխարհային շուկայի միջին կապիտալիզացիան անցած տարի կազմել է $1,87 տրլն, իսկ Ռուսաստանի մասնաբաժինն այս շուկայում կարող է լինել առնվազն 12% (այսինքն՝ մոտ $214 մլրդ կամ 16,4 տրլն ռուբլի)։
Կառավարության աշխատակազմի ներսում կրիպտոշուկայի 12% մասնաբաժնին վերաբերող գնահատականը որոշ կասկածներ է առաջացրել: Կառավարությանն առընթեր Վերլուծական կենտրոնի կողմից պատրաստված գրության մեկնաբանությունում (փաստաթուղթն առկա է The Bell-ի մոտ), կենտրոնի սեփական հաշվարկների վրա հղումով ասվում է, որ ռուսաստանցիների մասնաբաժինը կրիպտոշուկայում կարող է կազմել մինչեւ 13,3 տրլն ռուբլի։
Ըստ Վերլուծական կենտրոնի փորձագետների հաշվարկների՝ կրիպտոշուկայից հավաքվող հարկերը կարելի է բաժանել իրավաբանական անձանցից, բորսաներից եւ միջնորդներից գանձվող եւ այն հարկերի, որոնք պետք է վճարվեն ներդրումներից ստացված եկամուտներից։ Օրինական կրիպտոբորսաներից, կենտրոնի հաշվարկներով, պետությունը կարող էր ստանալ տարեկան 90-ից 180 միլիարդ ռուբլի (կախված հարկի դրույքաչափից)։ Իսկ կրիպտոարժույթներում ներդրումներից եկամտի հարկերը կարող են բյուջե բերել մինչեւ 606 միլիարդ ռուբլի, եթե շուկան աճի նույն տեմպերով, ինչ նախորդ տարիներին:
«Կրիպտոարժույթների կարգավորման շուրջ վեճը ծագեց Կենտրոնական բանկի ջախջախիչ զեկույցից հետո, որում կարգավորիչն առաջարկում էր ամբողջությամբ արգելել դրանց մայնինգը եւ շրջանառությունը Ռուսաստանում: Բոլոր մյուս պատասխանատու գերատեսչությունները դեմ են արտահայտվել խիստ արգելքներին, իսկ ֆինանսների նախարարությունն առաջարկել է կրիպտոշուկայի կարգավորման սեփական հայեցակարգը»,- գրում է The Bell-ը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: