Փետրվարի 1-ից ԱՄՆ-ում կմեկնարկեն քառօրյա աշխատանքային շաբաթվա փորձարկումները, որոնց կմասնակցեն արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի, առողջապահության, զբաղվածության ապահովության եւ նոր տեխնոլոգիաների 30 ընկերություն։Վեցամսյա փորձաշրջանը կվերահսկվի 4 Day Week Global ոչ առեւտրային կազմակերպության կողմից, որը ստեղծված է աջակցելու գործատուներին, ովքեր ցանկանում են անցնել ավելի կարճ աշխատանքային շաբաթվա եւ պահպանել աշխատանքի բարձր արդյունավետությունը, գրում է Rusbase-ը:4 Day Week Global-ն արդեն սկսել է իր ծրագիրը Մեծ Բրիտանիայում՝ խրախուսելու նույն թվով կազմակերպությունների՝ հունիսից մասնակցել վեցամսյա փորձարկմանը:Գլոբալ փորձնական ծրագրի ղեկավար Ջո Քոնորի խոսքով՝ ԱՄՆ-ում փորձարկումներին նախապատրաստվելու համար 4 Day Week Global-ի փորձագետները մի քանի ամիս անցկացրել են յուրաքանչյուր ընկերությունում՝ համոզվելու համար, որ դրանք պատրաստ են: 11.01.2022 | 09:01 Panasonic-ը քառօրյա աշխատանքային շաբաթ է սահմանել «Քառօրյային լիարժեք անցնելու համար պետք է ընդլայնել իրավունքներն ու հնարավորությունները, եւ այս գործընթացը պետք է ընթանա ներքեւից վերեւ, որպեսզի բաժնի ղեկավարներն ու աշխատակիցները կարողանան արդյունավետ պլան մշակել: Ի վերջո, ոչ ոք ավելի լավ չգիտի իր աշխատանքային օրը, քան իրենք՝ աշխատակիցները»,- ասել է Քոնորը։ 12.03.2021 | 09:38 Քառօրյա աշխատանքային շաբաթ. կողմ եւ դեմ Ըստ աշխատանքի որոնման ZipRecruiter կայքի՝ վերջին երեք տարում քառօրյա աշխատանքային շաբաթվա մասին հիշատակումների թիվը եռապատկվել է:Չնայած նախաձեռնության հակառակորդների փաստարկներին, ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ կազմակերպություններ են իրենց աշխատակիցներին տեղափոխում քառօրյա աշխատանքային շաբաթվա, գրում է Bloomberg-ը: Փորձագետները կարծում են, որ համավարակը կարող է արագացնել այս միտումը: Tweet Դիտում՝ 4528