Ճապոնական Panasonic ընկերությունը միանում է աշխատանքի եւ կյանքի հավասարակշռությունը խթանելու համաշխարհային տենդենցին եւ ներդնում է քառօրյա աշխատանքային շաբաթ, հաղորդում է Inc. Russia-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։Օսակայում տեղակայված էլեկտրոնիկայի կոնգլոմերատի աշխատակիցները կարող են իրենց հանգստյան օրերին լրացուցիչ գումար վաստակել այլ տեղում եւ զբաղվել կամավորական աշխատանքով, ներդրողների համար ճեպազրույցի ժամանակ ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Յուկի Կուսումին: «Մեր պարտականությունն է ընկերության բազմազան մարդկային կապիտալի համար գտնել կատարյալ հավասարակշռություն աշխատաոճի եւ ապրելակերպի միջեւ»,- նշել է նա: Ներկայումս աշխարհի շատ տեխնոլոգիական ընկերություններ աշխատաշուկայի կոշտ պայմաններում փորձում են աշխատակիցներ ներգրավել: 2018-ին Amazon-ը փորձնական քառօրյա շաբաթ ներդրեց առանձին աշխատակիցների համար, իսկ սպառողական ապրանքների հսկա Unilever-ը 2020-ի դեկտեմբերին Նոր Զելանդիայում իր աշխատակիցների համար կարճ աշխատանքային շաբաթվա մեկամյա փորձարկում սկսեց: Այս մեթոդը փորձում են նաեւ Իռլանդիան եւ Իսլանդիան, նշում է պարբերականը։ 12.03.2021 | 09:38 Քառօրյա աշխատանքային շաբաթ. կողմ եւ դեմ Ճապոնիայում կառավարությունն այժմ քննարկում է աշխատավորներին լրացուցիչ հանգստյան օր տրամադրելու մասին դրույթը՝ նրանց բարեկեցությունը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, ընկերությունները, որոնք թույլ են տալիս քառօրյա աշխատանքային շաբաթ, դեռեւս փոքրամասնություն են. ճապոնական ընկերությունների մոտ 8%-ն է առաջարկում երկու օրից ավել երաշխավորված հանգստյան օրեր: Tweet Դիտում՝ 3045