Արմեն Սարգսյանն այցելել է «Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանի տաղավարը

17.01.2022 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #«Էքսպո 2020 Դուբայ» #ԱՄԷ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում այսօր հյուրընկալվել է Հայաստանի տաղավարում։

Արմեն Սարգսյանը շրջել է տաղավարում, ծանոթացել  ներկայացված ցուցադրություններին։ Տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ՀՀ նախագահին տեղեկություններ է ներկայացրել ցուցադրության, տաղավար այցելությունների, գործարար շփումների մասին։

Արմեն Սարգսյանը կարեւորել է համաշխարհային այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը եւ հույս հայտնել, որ այն հնարավորություն կտա ոչ միայն նոր գործարար հարաբերություններ հաստատել, այլեւ փորձի եւ գիտելիքների փոխանակման հարթակ դառնալ։
 
«Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները եւ տեխնոլոգիական հավակնությունները:





Դիտում՝ 1570

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW