«Մասդար»-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն եւս մեկ նախագծի շուրջ
17.01.2022 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.president.am/

Հանդիպմանը քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Ընդգծելով, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներկայումս «Մասդար» ընկերության հետ իրականացվող 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը փոխշահավետ գործակցության առաջին քայլն է՝ նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել եւս 200 մեգավատ հզորության վերաբերյալ նախօրեին ձեռք բերած պայմանավորվածության առթիվ:
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացումը լավ հիմք է ստեղծում ավելի լայն գործակցության համար եւ կարեւոր քայլ է մեր երկրի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Ակնկալում եմ, որ այս ծրագրով հիմք կստեղծվի երկարատեւ համագործակցության համար»,-ասել է նա։
Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաեւ «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոդի (ԱՆԻՖ) արդյունավետ համագործակցության վերաբերյալ։
Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանում հողմային էներգետիկայի ոլորտում նույնպես մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունների մասին:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: