Մեկնարկում են Դավոսի հանդիպումը փոխարինող վիրտուալ քննարկումները
17.01.2022 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ medium.com

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այն անցկացվում է այս օրերին Դավոսում նախատեսված WEF-ի տարեկան հանդիպման փոխարեն, որը հետաձգվել է մինչեւ ամռան սկզբ՝ աշխարհում կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամի տարածման պատճառով։
«Վիճակն աշխարհում» թեմայով քննարկումը նվիրված է մեր օրերի արդիական խնդիրներին։ WEF-ը հինգ օրվա ընթացքում կանցկացնի մի շարք վիրտուալ լիագումար նիստեր, որոնք համահունչ են Դավոսի ամենամյա հանդիպման նպատակին` կողմնորոշել համաշխարհային առաջնորդներին գալիք տարվա հրամայականներին, բացատրել են կազմակերպիչները:
Մասնակիցները «կքննարկեն այն կրիտիկական մարտահրավերները, որոնց այսօր բախվում է աշխարհը, եւ կներկայացնեն իրենց գաղափարներն՝ ինչպես լուծել դրանք»: WEF-ն առաջնորդվում է նրանով, որ համավարակը սրել է «միջսերունդային, աշխարհագրական, քաղաքական եւ տնտեսական տարաձայնությունները», եւ այժմ համաշխարհային մարտահրավերներին «գլոբալ պատասխանների պակաս կա», ուստի «ավելի քան երբեւէ» լուծումները պետք է փնտրել միասին։
Ծրագիրը ներառում է լիագումար նիստեր այնպիսի թեմաներով, ինչպիսիք են Covid-ի դեմ պայքարը, տեխնոլոգիական համագործակցությունը, մատակարարման շղթաների վերականգնումը, կլիմային վերաբերող նորարարությունների ներդրման արագացումը:
Հատուկ ուղերձով մասնակիցներին կդիմեն Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը (հունվարի 17-ին), Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային (հունվարի 18-ին), Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (հունվարի 19-ին), Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը (հունվարի 20-ին), Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը եւ Նիգերիայի փոխնախագահ Յեմի Օսինբաջոն (հունվարի 21-ին)։
Լիագումար նիստերին նախատեսվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարների մասնակցությունը։ WEF-ը նիստերը կհեռարձակի իր կայքում եւ սոցիալական ցանցերում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: