Դավոսյան ֆորումը նորից հետաձգվում է

21.12.2021 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#WEF #Դավոս #omicron
Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) տարեկան հանդիպումը, որը նախատեսված էր հունվարի 17-21-ը շվեյցարական Դավոսում, չի կայանա աշխարհում կորոնավիրուսի omicron շտամի տարածման հետ կապված անորոշության պատճառով։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են WEF-ի կենտրոնակայանում՝ ընդգծելով, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել ամռան սկզբին։

WEF-ում արձանագրել են, որ ներկայիս պայմաններում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, «չափազանց դժվար է դարձել անձնական ներկայությամբ հանդիպումների անցկացումը»։ Թեեւ հունվարի հանդիպումը Դավոսում պետք է ապահովեր առողջապահական պահանջների խիստ պահպանումը, այնուամենայնիվ «omicron շտամի բարձր վարակիչությունը եւ դրա ազդեցությունը ճանապարհորդությունների եւ շարժունակության վրա անհրաժեշտություն առաջացրեց հետաձգել նիստը»:

WEF-ը նախատեսում է անցկացնել մի շարք առցանց քննարկումներ «Իրավիճակն աշխարհում» թեմայով։ Դրանք կմիավորեն «համաշխարհային առաջնորդներին, որոնք կկենտրոնանան աշխարհի ամենահրատապ խնդիրների լուծումների մշակման վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 2437
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW