Դավոսյան ֆորումը կվերսկսի իր աշխատանքը 2022-ի հունվարին

17.09.2021 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#WEF #նիստ #Կլաուս Շվաբ
Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) ամենամյա նիստը կկայանա 2022 թվականի հունվարի 17-21-ը շվեյցարական Դավոսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համավարակը հանգեցրել է մեծ փոփոխությունների: Անորոշությամբ եւ լարվածությամբ լի աշխարհում անձնական երկխոսությունն անչափ կարեւոր է: Առաջնորդները պարտավոր են միասին աշխատել եւ վերականգնել վստահությունը, ընդլայնել գլոբալ համագործակցությունը եւ ձգտել կայուն ու համարձակ որոշումներ կայացնել»,- ասել է WEF-ի հիմնադիր եւ նախագահ Կլաուս Շվաբը:



Banks.am-ը հիշեցնում է, որ WEF-ի նիստը, որն այս տարի նախատեսված էր անցկացնել Սինգապուրում, չեղարկվել էր: «Համավարակի պատճառով անհնարին է դառնում անցկացնել գլոբալ հանդիպում ամբողջ աշխարհից բիզնեսի, կառավարությունների եւ քաղաքացիական հասարակության առաջնորդների մասնակցությամբ այն ծավալով, որն ի սկզբանե նախատեսված էր»,- ասված էր  կազմակերպության հայտարարության մեջ:
Դիտում՝ 3725

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW