Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստն այս տարի չի կայանա

18.05.2021 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#WEF #Կլաուս Շվաբ
Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) նիստը, որն այս տարի նախատեսված էր անցկացնել Սինգապուրում, չի կայանա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը։

«Համավարակի պատճառով անհնարին է դառնում անցկացնել գլոբալ հանդիպում ամբողջ աշխարհից բիզնեսի, կառավարությունների և քաղաքացիական հասարակության առաջնորդների մասնակցությամբ այն ծավալով, որն ի սկզբանե նախատեսված էր»,- ասված է հայտարարության մեջ:

Այժմ հանդիպումը նախատեսված է 2022 թվականի առաջին կեսին: Անցկացման վայրն ու ամսաթիվը կորոշվեն այս ամռան վերջին:

«Սա դժվար որոշում էր, հատկապես հաշվի առնելով մեր գործընկերների մեծ հետաքրքրությունը՝ հանդիպել ոչ միայն վիրտուալ տիրույթում, այլ նաև անձամբ, և նպաստել ավելի կայուն աշխարհի ստեղծմանը: Սակայն, ի վերջո, առողջությունն ու անվտանգությունը մեզ համար առաջին տեղում են»,- ասել է WEF-ի հիմնադիր եւ նախագահ Կլաուս Շվաբը:



Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպումներն ավանդաբար անցկացվում են հունվարին շվեյցարական Դավոսում, սակայն համավարակի եւ դրա հետ կապված սանիտարական սահմանափակումների հետեւանքով նիստն այս տարի նախատեսում էին անցկացնել օգոստոսի 17-20-ը Սինգապուրում:
Դիտում՝ 2169
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW