Սինգապուրը հետաձգում է Համաշխարհային տնտեսական ֆորումի անցկացումը
04.02.2021 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ uniquesingapore.ru

«Կազմակերպիչները հանդես են եկել առաջարկով հետաձգել ֆորումը մինչեւ օգոստոսի 17-20-ը` կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված միջազգային ճանապարհորդությունների շարունակական սահմանափակումների պատճառով: Սինգապուրի կառավարությունը հասկանում է WEF-ի առջեւ ծառացած մարտահրավերները եւ համաձայնել է հետաձգել միջոցառումը»,- ասված է հայտարարության մեջ:
Անցած տարեվերջին հաղորդել էինք, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որն ավանդաբար կազմակերպվում է շվեյցարական Դավոսում, այս տարի առաջին անգամ կանցկացվի Սինգապուրում:
«2021թ. հանդիպման վայրի փոփոխությունը արտացոլում է Ֆորումի առաջնահերթությունը մասնակիցների եւ ընդունող համայնքի առողջության եւ անվտանգության ապահովման հարցում»,- ասել էր WEF-ի գործադիր տնօրեն Էդրիան Մոնկը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: