Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF), որն ավանդաբար կազմակերպվում է շվեյցարական Դավոսում, հաջորդ տարի առաջին անգամ կանցկացվի Սինգապուրում, մայիսի 13-ից 16-ը։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Համաշխարհային տնտեսական ֆորումի գործադիր տնօրեն Էդրիան Մոնկը՝ ավելացնելով, որ 2022թ. տարեկան նիստը կվերադառնա Դավոս։«2021թ. հանդիպման վայրի փոփոխությունը արտացոլում է Ֆորումի առաջնահերթությունը մասնակիցների եւ ընդունող համայնքի առողջության եւ անվտանգության ապահովման հարցում»,- պարզաբանել է գործադիր տնօրենը:Նրա խոսքով, այս որոշումը կայացվել է մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: «Կորոնավիրուսի վերաբերյալ ներկայիս իրավիճակի լույսի ներքո որոշվեց, որ Սինգապուրը հանդիպման անցկացման լավագույն վայրն է»,- ասել է Մոնկը: 20.01.2020 | 10:08 6 հարց ու պատասխան Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասին «2021թ. Սինգապուրի գագաթնաժողովը չափազանց կարեւոր է քննարկելու համար, թե ինչպես կարող ենք միասին ապահովել վերականգնումը»,- նշել է Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ եւ հիմնադիր Կլաուս Շվաբը:Նրա խոսքով, այս հանդիպմանը բիզնեսի, կառավարությունների եւ քաղաքացիական հասարակության ղեկավարներն առաջին անգամ գլոբալ համավարակը սկսվելուց ի վեր կհանդիպեն անձամբ: Շվաբն ընդգծել է, որ հիմա «ավելի քան երբևէ անհրաժեշտ է ապահովել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ վստահությունը վերականգնելու եւ 2020թ. ի հայտ եկած սխալները շտկելու համար»:WEF- ը պլանավորել է 2021թ. հունվարի 25-29-ը անցկացնել ավանդական «Դավոսյան շաբաթը», որը կընթանա առցանց ձեւաչափով: Դրանից բացի, 2021թ. ապրիլի 6-7-ը WEF-ը Տոկիոյում կանցկացնի «գլոբալ տեխնոլոգիական կառավարման» թեմայով գագաթնաժողով: Tweet Դիտում՝ 5998