Հունվարի 21-24 շվեյցարական Դավոսում կանցկացվի հոբելյանական 50-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը։ Այս տարի Դավոսում կմեկնարկի գլոբալ կրթական ծրագիրը, որը թույլ կտա կրթել 1 մլրդ մարդ ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ կմեկնարկի ամբողջ երկրագնդով 1 մլրդ ծառ տնկելու նախաձեռնությունը։Banks.am-ը Q&A խորագրի ներքո ներկայացնում է որոշ պարզաբանումներ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի վերաբերյալ։1․Ի՞նչ պարբերականությամբ է Հայաստանը մասնակցել Դավոսի ֆորումին։Վերջին անգամ Հայաստանը մասնակցել է Դավոսի 49-րդ ֆորումին՝ անցած տարի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունեցել Լեհաստանի վարչապետի, Սինգապուրի փոխվարչապետի, ինչպես նաեւ մի շարք միջազգային խոշոր կառույցների ղեկավարների՝ ՎՏԲ Բանկի, ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի, «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի, JICA-ի նախագահների, eBay ընկերության փոխնախագահի եւ Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի անդամի հետ։ Նիկոլ Փաշինյանը եւ ՎԶԵԲ նախագահ Սումանտրա Չակրաբարտը Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Հայաստանի պատվիրակությունը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեւական դադարից հետո մասնակցել է նաեւ Դավոս-ի 48-րդ ֆորումին։ Դրանից առաջ «Դավոս»-ին Հայաստանը, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, մասնակցել էր 2009-ին: Այդ ընթացքում ֆորումին Հայաստանի ներկայացված չլինելը, որպես կանոն, պատճառաբանվում էր մասնակցության հետ կապված մեծ ծախսերով: Այս տարի Դավոսի հոբելյանական ֆորումին Հայաստանի մասնակցության մասին պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չկա։ Հիշեցնենք միայն, որ անցած տարվա նոյեմբերին «Դավոս»-ի հիմնադիր եւ նախագահ Կլաուս Շվաբը (Klaus Schwab) Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել էր 50-րդ ամենամյա հանդիպմանը:«Դուք եղել եք Համաշխարհային տնտեսական ֆորումի էներգետիկ անվտանգության հարցերով գլոբալ օրակարգի խորհրդի առաջին նախագահը։ Ֆորումն ակնկալում է լսել Ձեր տեսլականը չորրորդ արդյունաբերական հեղափոխության վերաբերյալ»,- նշել էր Կլաուս Շվաբը:2․Ի՞նչ է իրենից ներկայացնում Համաշխարհային տնտեսական ֆորումը։Համաշխարհային տնտեսական ֆորումը ոչ առեւտրային հիմնադրամ է, որը ստեղծվել է որպես մասնավոր միջազգային նախաձեռնություն 1971թ․։ Հիմնադրամի գլխավոր գրասենյակը Ժնեւում է։ Համաշխարհային տնտեսական ֆորումի գլխավոր գրասենյակը Ժնեւում Լուսանկարը՝ https://www.swissinfo.ch/ Հիմնադրամն ունի գործընկերներ եւ անդամներ, որոնք ձեւավորում են կազմակերպության բյուջեն, այն այսօրվա դրությամբ կազմում է ավելի քան 300 մլն շվեյցարական ֆրանկ։ Ֆորումի մասնակիցների, գործընկերների եւ հյուրերի հիմնական ամենամյա հանդիպումն անցկացվում է հունվարին Դավոս լեռնային հանգստավայրում, որը տեղակայված է Շվեյցարիայի արեւելքում։Բազային գործընկերների ցանկում է 100 խոշոր անդրազգային կորպորացիաներից (Google, Nestle, Barclays, Credit Suisse, Deloitte, Deutsche Bank, ABB եւ այլն) ընտրված խումբը, որը ձեւավորում է օրակարգը եւ ֆինանսավորման հիմնական մասը։ Ընդհանուր առմամբ, միայն նրանք Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան բյուջե են բերում ավելի քան 240 մլն շվեյցարական ֆրանկ։ 3․Որո՞նք են Դավոսի ֆորումի նպատակները եւ ինչո՞ւ է այն քննադատության ենթարկվում։Սովորաբար Դավոս է այցելում ավելի քան 3 000 քաղաքական, գործարար, գիտական եւ մեդիա առաջնորդ աշխարհի ավելի քան 110 երկրից՝ գլոբալ օրակարգի առավել արդիական հարցերի քննարկման նպատակով։ Համաշխարհային տնտեսական ֆորումը հայտարարում է «աշխարհը բարելավելու» գործընթացի նպատակներին իր հավատարմության մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ «Դավոս»-ի հիմնադիր Կլաուս Շվաբը Միաժամանակ, ընդդիմախոսները ֆորումն անվանում են «հարուստ գործարարների ակումբ», որոնք ասում են, թե, իբրեւ ունեն բարի մտադրություններ, սակայն գործնականում հոգում են միայն սեփական շահերի մասին։ Որոշ ընդդիմախոսներ դիտարկում են ֆորումը որպես գլոբալիզացիայի շարժիչ ուժ, «համաշխարհային կառավարության» նման մի կառույց, որը մեղավոր է բոլոր սոցիալական եւ բնապահպանական խնդիրների մեջ։4․Որքա՞ն է կազմում 2020թ․հոբելյանական ֆորումի մասնակից գործարարների կարողությունը։ Այս տարի առնվազն 119 միլիարդատեր 36 երկրից նախատեսում է մասնակցել Դավոսի ֆորումին. նրանց ընդհանուր կարողությունը կազմում է $500 մլրդ։Ըստ Bloomberg-ի՝ Ռուսաստանը ֆորումին ներկայացված միլիարդատերերի թվով կլինի երրորդ երկիրը։ Դրանց թվում են «Ռուսալ»-ի համասեփականատեր Օլեգ Դերիպասկան, «Ռենովա» խմբի սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը, «Սեվերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, USM հոլդինգի համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը, «Յանդեքս»-ի ղեկավար Արկադի Վոլոժը։ Վիկտոր Վեկսելբերգը եւ Օլեգ Դերիպասկան Լուսանկարը՝ https://thebell.io/ Ակնկալվում է նաեւ, որ ֆորումին կմասնակցի Bloomberg Billionaires Index վարկանիշի վեց միլիարդատեր։5․Ի՞նչ միջոցներ են ծախսվում Դավոսի ֆորումի մասնակիցների անվտանգության ապահովման համար։ Ցամաքային եւ օդային անվտանգության ապահովման համար Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունն ամեն տարի ուղեւորում է մինչեւ 5 000 զինծառայող, ինչը պաշտպանության բյուջեի համար արժենում է 32 մլն շվեյցարական ֆրանկ։ Անվտանգության աշխատակիցը Դավոսում Լուսանկարը՝ vdmsti.ru Անվտանգության ապահովման համար լրացուցիչ ծախսերը կազմում են 9 մլն շվեյցարական ֆրանկ, որը բաշխվում է դաշնային, քաղաքային եւ Դավոսի ֆորումի բյուջեների միջեւ։ Եթե ֆորսմաժորային պայմաններից ելնելով ծախսերն ավելանում են, ապա կառավարությունը պարտավոր է փոխհատուցել տարբերությունը դաշնային բյուջեի միջոցներից։ 6․Ի՞նչ ձեւաչափով է պատրաստվել Դավոսի ֆորումի մասին նկարահանված առաջին վավերագրական ֆիլմը։ Գերմանացի ռեժիսոր-վավերագրագետ Մարկուս Ֆետերին (Marcus Vetter) Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ հաջողվել է հայացք նետել այդ միջոցառմանը կուլիսների հետեւից։ Նախագծի վրա աշխատելու առաջարկը նա ստացել էր «Դավոս»-ի հիմնադիր եւ նախագահ Կլաուս Շվաբից։ «Ես համաձայնվեցի մասնակցել այդ նախագծում միայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ինձ կթույլատրվի անել ավելին, քան հասարակ լրագրողներին, եւ ես կկարողանամ մասնակցել անգամ բարձր մակարդակի բանակցություններին։ Դրա շնորհիվ ինձ հաջողվեց սովորական մարդկային իրավիճակներում նկարահանել այնպիսի առաջնորդների, ինչպիսիք են Դոնալդ Թրամփը, Էմանուել Մակրոնը եւ Թերեզա Մեյը»,- Swissinfo-ին տված հարցազրույցում ասել է ռեժիսորը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լուսանկարը՝ bfmtv.com Երկու տարվա ընթացքում Մարկուս Ֆետերն ուղեկցել է Կլաուս Շվաբին։ «Ֆորում» անվանումով ֆիլմը ներառում է կադրեր, որոնք նկարահանվել են ինչպես Դավոսի ամենամյա նստաշրջանի, այնպես էլ պետությունների ղեկավարների եւ ազդեցիկ գործարարների միջեւ փակ դռների հետեւում կազմակերպված բանակցությունների ժամանակ։ Պատրաստեց Խորեն Օրմանյանը Tweet Դիտում՝ 3562