Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման հարցը
11.01.2022 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջարկվող համակարգի ընդհանուր նկարագիրը՝ հայտարարագրման ներկայիս համակարգի հետ համեմատական վերլուծությամբ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համակարգի արդյունավետ գործարկման համար կարեւոր է թվային գործիքակազմի կիրառումը եւ տեխնոլոգիական հարթակների ձեւավորումը:
«Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է Կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, եւ մենք շատ կարեւորում ենք այս համակարգի ներդրումը: Երեկ էլ քննարկում էինք առողջության ապահովագրության համակարգի ներդրման հարցը եւ հընթացս հանգեցինք այն եզրակացության, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը եւս կարեւոր է, որպեսզի կարողանանք առողջության ապահովագրության արդյունավետ եւ արդար համակարգ ունենալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խորհրդակցությանը քննարկվել են հայտարարագրման նպատակներին, պահանջներին, արդյունավետությանը, ծախսային մոտիվացիոն մեխանիզմներին, եկամտահարկից ծախսերի փոխհատուցման ուղղությունների բազմազանեցմանն առնչվող եւ այլ հարցեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: