Թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն չի երկարաձգվի

30.12.2021 | 21:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքական ապրանքներ #ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն, նշվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։

«Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական եւ բացասական տնտեսական հետեւանքներ։ Դրական հետեւանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթեւ արդյունաբերության, շինանյութերի եւ կահույքի արտադրության, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում, սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետեւանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսեւորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։ Քիչ չեն նաեւ մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին։

Այս տարվա ընթացքում մի շարք տնտեսվարողներ ձեռնամուխ են եղել թուրքականին փոխարինող ապրանքների արտադրությանը։ Դրսեւորվելու է հետեւողականություն, որպեսզի նման ընկերությունների կենսունակությունն ու մրցունակությունն ապահովվի նոր պայմաններում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով վերջիններիս հավելյալ գործիքակազմով։

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացմամբ փոխադարձության սկզբունքով ակնկալվում է, որ հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ»,- ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։
Դիտում՝ 4271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW