Այս տարվա աշնանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան հայտարարել էր, որ աշխարհի ավելի քան 100 երկիր այս կամ այն փուլում ուսումնասիրում է կենտրոնական բանկերի թվային արժույթների (ԿԲԹԱ, Central Bank Digital Currency - CBDC) գործարկման հնարավորությունը:Այս գործընթացն ընթանում է նաեւ ԵԱՏՄ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում եւ Ղազախստանում: Իր հերթին, ԵՏՀ էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաեւը վերջերս հայտարարել էր, որ ԿԲ թվային արժույթները կարող են դառնալ արդյունավետ գործիք՝ խթանող ազդեցություն ապահովելով ԵԱՏՄ շրջանակում առեւտրի զարգացման վրա գործարքների արժեքի նվազեցման հաշվին։Պարզելու համար՝ ի՞նչ աշխատանքներ եւ/կամ ուսումնասիրություններ են տարվում այս ուղղությամբ Հայաստանում, Banks.am-ը դիմել էր ՀՀ Կենտրոնական բանկին (ԿԲ):Ստորեւ ներկայացնում ենք ԿԲ պատասխանը.«ՀՀ Կենտրոնական բանկը անց է կացնում ԿԲԹԱ մոդելների եւ գործառույթների ուսումնասիրություններ եւ հետազոտական աշխատանքներ՝ ՀՀ ֆինանսական համակարգի վրա դրանց հնարավոր ազդեցությունը պարզելու նպատակով: ՀՀ-ում ԿԲԹԱ թողարկելու վերաբերյալ դիրքորոշման ձեւավորումը ընդգրկված է ներկայումս հրապարակված ԿԲ ռազմավարության մեջ: ՀՀ ԿԲ-ն նաեւ ուշադիր հետեւում է միջազգային կազմակերպությունների եւ բնագավառում առաջատար երկրների կողմից կատարվող աշխատանքներին եւ ներառում է նրանց փորձը ԿԲԹԱ թեմայի շուրջ ձեւավորվող գիտելիքների բազայի մեջ:ԿԲԹԱ-ների շուրջ միջազգային զարգացումներին կարելի է հետեւել, օրինակ՝ BIS-ի կամ IMF-ի կայքերում»: Tweet Դիտում՝ 2739