ԱՄՀ ղեկավար. 110 երկիր ուսումնասիրում է ԿԲ թվային արժույթների ներդրման հեռանկարը
06.10.2021 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ dw.com

«Երբ նայում ենք թվայնացման աշխարհին, ապա թվային արժույթը, բնականաբար, դրա կարեւոր մասն է: Մինչ համավարակը մենք ասում էինք, որ ապագան պատկանում է թվային տեխնոլոգիաներին: Համավարակի հետ այս ապագան եկավ, եւ դա շատ նկատելի է փողերի աշխարհում»,- Գեորգիեւայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա կարծիքով, թվային արժույթները բացում են մի շարք հնարավորություններ, մասնավորապես՝ թույլ են տալիս արագացնել միջոցների փոխանցման գործընթացը եւ դարձնել այն քիչ ծախսատար, սակայն կարեւոր է հասկանալ՝ «ինչ է ենթադրվում թվային փողի տակ»:
«Ամենահուսալիները կենտրոնական բանկերի թվային արժույթներն են, քանի որ դրանք աջակցություն ունեն պետության կողմից եւ ինտեգրված են դրամավարկային քաղաքականության մեջ: ԿԲ թվային արժույթները դեռեւս նորույթ են: Իրականում, ներկայումս կա միայն մեկ թվային արժույթ՝ Բահամյան կղզիները թողարկել է իր սեփական արժույթը (Sand Dollar)»,- նշել է Կրիստալինա Գեորգիեւան՝ տեղեկացնելով, որ 110 երկիր գտնվում է CBDC-ի ուսումնասիրության որոշակի փուլում: «Այնպես որ, այս գործընթացը շատ արագ առաջ կշարժվի»,- կարծում է ԱՄՀ ղեկավարը:
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
12.03.2025 | 17:26 Արժեթղթերի շուկա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: