Կենտրոնական բանկերի թվային արժույթները կարող են դառնալ անդրսահմանային վճարումների արագացման համար արդյունավետ գործիք՝ խթանող ազդեցություն ապահովելով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում առեւտրի զարգացման վրա գործարքների արժեքի նվազեցման հաշվին։Այս մասին նախօրեին հայտարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաեւը Ալմաթիում ընթացող «Ֆինտեխ առանց սահմանների: Թվային Եվրասիա» համաժողովի ընթացքում: «Արդյունավետ ֆինանսական տարածքի ստեղծումն անհնար է առանց ֆինանսական հատվածի թվային վերափոխման եւ էլեկտրոնային տեխնոլոգիաների ակտիվ կիրառման։ Միության երկրների ազգային վճարային քարտերը պետք է շրջանառվեն ԵԱՏՄ տարածքում՝ նվազագույն միջնորդավճարով։ Սա ապագայում կօգնի ԵԱՏՄ անկանխիկ վճարային տարածքի ձեւավորմանը մանրածախ հատվածում»,- ասել է Բեկետաեւը։Նրա խոսքով, եվրասիական տարածքում ֆինանսական ոլորտի թվայնացման զարգացման առաջնահերթ ուղղություններից է ընդհանուր բորսայական տարածքի ստեղծումը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:Համաժողովի մասնակիցները, որոնց թվում էին ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի, ֆինանսական կարգավորիչների, նախարարությունների եւ գերատեսչությունների, ֆինանսական հատվածի, ֆինտեխ համայնքի ներկայացուցիչները, քննարկել են կորոնավիրուսային ճգնաժամի հետեւանքների հաղթահարումը, վճարումների ոլորտում առաջնահերթությունների փոփոխությունը, կենտրոնական բանկերի թվային արժույթների նախագծերը, բանկային բիզնեսի վերափոխումը, բանկինգի եւ ռիթեյլի գործակցության հեռանկարները։ Tweet Դիտում՝ 4861