PricewaterhouseCoopers միջազգային խորհրդատվական եւ աուդիտորական ընկերության հոնկոնգյան ստորաբաժանումը (PwC HK) տարածք է ձեռք բերել The Sandbox մետատիեզերքում:Bloomchain.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է թվային նախագծի սեփականատեր Animoca Brands ընկերությունը։ Մետատիեզերքի վիրտուալ տարածքում PwC HK-ը նախատեսում է կառուցել Web 3.0 կենտրոն: Միջազգային ընկերությունը կտրամադրի տարբեր ծառայություններ, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ եւ հարկային հարցերի շուրջ խորհրդատվություն։Ընկերությունները կկարողանան խորհրդատվություն ստանալ մետատիեզերքների օգտագործման հետ կապված բոլոր հարցերի շուրջ, ասված է մամուլի հաղորդագրության մեջ։«Մետատիեզերքն ընկերություններին առաջարկում է նոր հնարավորություններ՝ նորարարական բիզնես մոդելների միջոցով արժեք ստեղծելու համար, ինչպես նաեւ ներդնում է փոխգործակցության նոր ուղիներ իրենց հաճախորդների եւ համայնքների հետ: Մենք կօգտագործենք սեփական փորձը՝ մետատիեզերք մուտք գործել ցանկացողներին խորհրդատվություն տրամադրելու համար՝ այս գլոբալ թվային երեւույթի հետ կապված խնդիրների ողջ սպեկտրի շուրջ»,- ասել է PwC HK գործընկեր Ուիլյամ Ջին: 24.09.2021 | 09:51 PwC-ն ներկայացրել է անկանխիկ վճարումների ապագան Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվում։ Սակայն South China Morning Post-ը (SCMP) տեղեկացրել է, որ Republic Realm ընկերությունը դեկտեմբերի սկզբին վճարել է մոտ $4.3 միլիոն The Sandbox մետատիեզերքում տարածք գնելու համար։Հոնկոնգում հողատարածքը սահմանափակ է, ուստի անշարժ գույքը համարվում է առավել թանկ ներդրում: Այդ պատճառով էլ վիրտուալ հողատարածքների վաճառքի նկատմամբ հետաքրքրությունը հասնում է գագաթնակետին, հաղորդում է SCMP-ը: Պարբերականի վերլուծաբանների կարծիքով՝ թվային առեւտրի կենտրոնների եւ տների կառուցման համար վիրտուալ հողատարածքը «անխուսափելիորեն կդառնա շատ պահանջված ակտիվ»։Խոշոր ընկերությունների մասնակցությունը դրականորեն կազդի բաց մետատիեզերքի աճի վրա, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։ PwC-ն միացել է մի շարք այլ կորպորացիաներին, որոնք սկսել են զարգացումը թվային աշխարհներում: Մասնավորապես, Nike-ը, Adidas-ը եւ Coinbase խոշոր կրիպտոբորսան ներկայացրել են իրենց NFT նախագծերը։ Վերջերս էլ ռեփեր Սնուփ Դոգը տարածք է գնել մետատիեզերքում եւ այնտեղ հրավիրել իր երկրպագուներին։Նշենք, որ մետատիեզերքը մի աշխարհ է, որտեղ իրականում գոյություն չունեցող վիրտուալ օբյեկտները միաձուլվում են ֆիզիկական իրերի եւ իրադարձությունների հետ մեկ հարթակում: Tweet Դիտում՝ 4178