ՊԵԿ-ի եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ գործակցությունը կշարունակվի

10.12.2021 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռուստամ Բադասյան #ԶՖԳ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանին:

Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող եւ «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, ընդգծվել են դրանց կարեւորությունը, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարները:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ կոմիտեն մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների եւ նորարարական մոտեցումների անհրաժեշտություն: Կոմիտեի ղեկավարը կարեւորել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ հետագա համագործակցությունը ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ոլորտներում։ Առաջիկայում ՊԵԿ-ը ԶՖԳ-ին կներկայացնի այն ուղղությունները, որոնց շրջանակում կցանկանա շարունակել համագործակցությունը։  

Ռաֆայել Ջոզանը նույնպես կարեւորել է ՊԵԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը եւ գոհունակություն հայտնել ներկա ծրագրի ընթացիկ աշխատանքներից:
Դիտում՝ 1781
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW