Visa-ն գործարկում է կրիպտոարժույթներին վերաբերող խորհրդատվական ծառայություն, որը կդառնա ընկերության խորհրդատվական եւ վերլուծական ստորաբաժանման մաս, հաղորդում է Finmarket-ըԾառայությունը կաշխատի ֆինանսական հաստատությունների, ռիթեյլերների եւ այլ ընկերությունների հետ՝ խորհրդատվություն տրամադրելով կրիպտոարժույթների շուկաների վերաբերյալ, ներառյալ դրանց հնարավոր օգտագործումը գործարքների ապահովման համար, ինչպես նաեւ NFT-ի հետ կապված հետազոտությունների անցկացումը:Ծառայության հնարավորություններից արդեն օգտվող հաճախորդների թվում է ամերիկյան UMB բանկը, ասված է ընկերության հաղորդագրության մեջ։Visa-ն հուսով է, որ իր նոր ծառայությունը կարագացնի ընկերությունների կողմից բիթքոինի եւ այլ կրիպտոարժույթների տարածումն ու ընդունումը: Visa-ն կարծում է, որ կրիպտոարժույթները կարող են լինել իր հետագա աճի հիմնական դաշտը, հատկապես, երբ այն, բացի վարկային քարտերից, ընդլայնվում է նաեւ վճարումների այլ ոլորտներում: 30.03.2021 | 11:25 Visa-ն կթույլատրի օգտագործել USD Coin կրիպտոարժույթը Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա մարտին Visa-ն թույլատրել էր հաճախորդներին օգտագործել USD Coin կրիպտոարժույթը: Մասնավորապես, Crypto.com կրիպտոհարթակի հետ համատեղ Visa-ն փորձնական ծրագիր էր գործարկել․ արդեն այս տարվա վերջին ընկերությունը USD Coin արժույթի օգնությամբ պետք է իրականացնի էքվայրինգ եւ վճարումներ՝ ավելի շատ գործընկերների համար: USD Coin-ը (USDC) կայուն կրիպտոարժույթ է, որի արժեքն ուղղակիորեն կապվում է ԱՄՆ դոլարի հետ:«Visa-ի եւ LRW մարքեթինգային ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն՝ մարդկանց 94%-ը կրիպտոարժույթների մասին որոշակի իրազեկվածություն ունի, նրանց գրեթե մեկ երրորդն օգտագործել է կրիպտոարժույթները որպես ներդրում կամ փոխանակման միջոց: Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 6 հազ. մարդ աշխարհի տարբեր երկրներից»,- գրում է պարբերականը։ Tweet Դիտում՝ 3549