Գրեֆը չի հավատում Ցուկերբերգի մետատիեզերքին
07.12.2021 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

«Կա երկու միտում՝ էկոհամակարգեր եւ մետատիեզերքներ: Եթե էկոհամակարգերն արդեն գոյություն ունեցող իրականություն են՝ գործնականում ամբողջ աշխարհում, ապա մետատիեզերքը, հավանաբար, այն միտումն է, որը դեռ նոր է տեսանելի դառնում, սակայն չկա որեւէ մետատիեզերք, քանի որ դեռեւս ոչ ոք չի կարողացել տեխնիկապես կատարել այդ անցումը»,- Գրեֆի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
«Ես չեմ հավատում Ցուկերբերգի մետատիեզերքին: Նույնիսկ նրա ելույթից հետո եւս մեկ անգամ ուսումնասիրել եմ նրա բոլոր պրոդուկտները եւ հագել հենց այդ Oculus-ը, դրանով անցկացրել եմ մեկ ժամից ավել, առաջին անգամ իմ կյանքում: Չգիտեմ, միգուցե պետք է մեկ ամիս անցկացնել, որից հետո մարդ կվարժվի։ Բայց դա անհարմար է։ Այն շատ լուրջ ճնշում է նույնիսկ մեծահասակի համար։ Առայժմ այս բոլոր ավատարներն անհրապույր են, իսկ խաղերն՝ անկատար, նույնիսկ խաղերը»,- ասել է Գրեֆը։
Նա հավելել է, որ ավելի շատ հավատում է ընդլայնված իրականությանը։ Միաժամանակ, Սբերբանկի ղեկավարի կարծիքով, ապագայում մետատիեզերքների միտումը կանդրադառնա բոլորի վրա։
Մետատիեզերքը մի աշխարհ է, որտեղ իրականում գոյություն չունեցող վիրտուալ օբյեկտները միաձուլվում են ֆիզիկական իրերի եւ իրադարձությունների հետ մեկ հարթակում:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: