Գերման Գրեֆը տարվել է մետատիեզերքների գաղափարով
08.11.2021 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bk.ru

«Այսօր արդիական են, նախ եւ առաջ, թվային աշխարհի տեխնոլոգիաները։ Դա, առաջին հերթին, արհեստական բանականությունն է։ Այս տեխնոլոգիան օգնում է Սբերին տարեկան վաստակել ավելի քան 140 միլիարդ ռուբլի զուտ շահույթ: Երկրորդը՝ քվանտային հաշվարկներն են, որոնք նպաստում են ֆինանսական եւ ոչ ֆինանսական բիզնեսի հեռանկարային խնդիրների լուծմանը»,- ասել է նա։
Երրորդ կարեւորագույն տեխնոլոգիան, ըստ Սբերբանկի ղեկավարի, 6G-ն է, որը պետք է ակնթարթորեն փոխանցի ցանկացած ծավալի տվյալներ․ այն արդեն գտնվում է հետազոտական հորիզոնում։ Դա թույլ կտա ամբողջությամբ հրաժարվել լարային ենթակառուցվածքից եւ իրականացնել մետատիեզերքների գաղափարը, վստահ է Գրեֆը։
«Չորրորդը՝ անօդաչու տրանսպորտն է։ Ռուսաստանում առաջատարն է Յանդեքսը, սակայն Սբերը եւս մշակել է ապագայի ФЛИП անօդաչու էլեկտրամոբիլի նախատիպը, որը մենք այսօր փորձարկում ենք փակ տարածքներում։ Ընդ որում, անօդաչու մեքենաները, մի կողմից, հիմնված են արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա, իսկ մյուս կողմից՝ իրենց հետեւից բերում են այլ տեխնոլոգիական ուղղություններ, մասնավորապես՝ սնուցման նոր աղբյուրների հետ կապված»,- ասել է Գրեֆը։
Վերջապես, այսօր արդիական են դառնում բոլոր այն տեխնոլոգիաները, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանին «կանաչ» էներգիային անցնելու համար: «Ջրածնային եւ ջերմամիջուկային էներգիայի զարգացումը պետք է օգնի մեր երկրին մնալ առաջատար էներգետիկ տերություն նույնիսկ հանածո վառելիքի պահանջարկի նվազման պայմաններում»,- ընդգծել է Սբերբանկի ղեկավարը՝ հավելելով, որ չպետք է մոռանալ նաեւ բլոկչեյնի, ռոբոտաշինության, տեխնոիրականության բոլոր տեսակների եւ միկրոէլեկտրոնիկայի մասին։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: