«Սբեր» էկոհամակարգին մաս կազմող SberAutoTech ընկերությունը ներկայացրել է սեփական մշակման ամբողջովին ինքնավար էլեկտրական մեքենայի նախատիպը:Ինչպես հաղորդում է «Սբեր»-ի մամուլի կենտրոնը, նորույթը ստացել է ФЛИП անվանումը եւ իրականացնում է նոր շարժունակության կոնցեպտը. ամբողջովին ինքնավար տրանսպորտային միջոց (ըստ միջազգային դասակարգման ինքնավարության առավելագույն՝ հինգերորդ մակարդակ), որն ապահովում է արագ, անվտանգ եւ հարմարավետ ուղեւորների տեղաշարժ՝ ՏՏ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:Սարքավորման հիմքում սեփական մշակման էլեկտրական հարթակն է: ФЛИП-ի արտաքին չափերը նույնն են, ինչ սովորական մարդատար մեքենայի (3,62 մ x 1,95 մ), սակայն ներքին տարածքը 40%-ով ավելի մեծ է: Այն չունի վարորդի համար նախատեսված ավանդական կառավարման համակարգեր: Սրահում հարմարավետ տեղավորում է վեց ուղեւոր: 21.05.2021 | 15:41 «Յանդեքս»-ն առաջին անգամ գործարկել է իր ինքնավար տաքսին B2B շրջանակում SberAutoTech-ի ինքնավար տեխնոլոգիաները օգտագործում են լիդարների, ռադարների եւ տեսախցիկների համալիր`շրջակա իրավիճակը գնահատելու համար: Այս սենսորները թույլ են տալիս տեղեկություն ստանալ շրջակա օբյեկտների մասին, ճանաչել հետիոտներին եւ խոչընդոտները, ինչպես նաեւ որոշումներ կայացնել արագացման, արգելակման եւ շրջադարձի վերաբերյալ:Ներկայումս SberAutoTech-ն իրականացնում է նախատիպի վերջնական փորձարկումները`ամբողջովին ինքնավար տրանսպորտային միջոցների համար գործող օրենսդրությանը լիովին համապատասխան՝ միայն փակ տարածքներում: Մոտ ժամանակներում՝ հունիսի 2-5-ը, այն կներկայացվի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցներին: Tweet Դիտում՝ 2240