«Յանդեքս»-ն առաջին անգամ գործարկել է իր ինքնավար տաքսին B2B շրջանակում
21.05.2021 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ 1k.com.ua

Ինչպես հաղորդում է VC.ru կայքը՝ հյուրերը կկարողանան օգտվել տաքսիից եւ սուրհանդակ ռոբոտից, որն ամբողջ տարածքում անվճար սնունդ կառաքի: Սա «Յանդեքս»-ի առաջին կոմերցիոն համագործակցությունն է, երբ առաջարկվում են ինքնավար տաքսիի ծառայություններ:
Հյուրանոցի տարածքը կազմում է ավելի քան 220 հա, որով կարելի է շրջել գոլֆի համար նախատեսված հատուկ էլեկտրամոբիլներով:
Այսուհետ հյուրերը կարող են նաեւ Yandex Go հավելվածից ինքնավար տաքսիներ պատվիրել՝ համալիրում տեղակայված ռեստորաններ, մարզական եւ զվարճանքի համալիրներ, զբոսայգիներ եւ տնակներ հասնելու համար: Նրանք կարող են նաեւ օգտվել Yandex.Rover-ի ծառայություններից՝ ռեստորանից սնունդ պատվիրելու համար:
Տաքսիի եւ սնունդ առաքող ռոբոտների ծառայությունները հյուրերի համար անվճար կլինեն: Ինչպես հայտնել են «Յանդեքս»-ում, մեքենաների ղեկին վարորդ չի լինի, սակայն սկզբնական փուլում ուղեւորի նստատեղում կլինի ուղեկցող:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: