2022 թվականին Ղազախստանը կդառնա ԱՊՀ անդամ երկրների Միջպետական բանկի Խորհրդի նախագահ։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Ղազախստանի Ազգային բանկի մամուլի ծառայությունը՝ խորհրդի 63-րդ նիստի արդյունքներով։Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ։ Քննարկվել են Միջպետական բանկի 2021 թվականի առաջին կիսամյակի գործունեության եւ բյուջեի կատարման արդյունքները, հաստատվել է բանկի 2022 թվականի բյուջեն, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել ֆինանսական հաստատության գործունեության հիմնական ուղղությունների շուրջ։ 12.02.2020 | 13:00 Միջպետական բանկն աջակցում է ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրների տնտեսական ինտեգրմանը Միջպետական բանկը հիմնադրվել է 1993 թվականին եւ հանդիսանում է ԱՊՀ երկրների միջազգային հաշվարկային եւ ֆինանսավարկային հաստատություն։ Բանկի ներկայացուցչությունները գտնվում են Հայաստանում, Բելառուսում եւ Ղրղզստանում։Բանկի հիմնադիրներն են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի կառավարություններն ու կենտրոնական բանկերը։Միջպետական բանկի Խորհրդի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2022 թվականի գարնանը։ Tweet Դիտում՝ 4060